Որոշվեցին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակի ձևավորման սկզբունքները

timthumb

2016 թվականի հունվարի 9-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կենտրոնական գրասենյակում տեղի ունեցավ քաղաքական խորհրդի նիստ, որի ընթացքում քննարկվեցին 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների նախապատրաստության հետ կապված հարցեր:

Նիստի ընթացքում կայացվեցին հետևյալ որոշումները.

1. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամները կարող են ինքնառաջադրվել Կուսակցության համամասնական ցուցակում ընդգրկվելու համար և/կամ առաջադրել Կուսակցության ևս մեկ անդամի:

2. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ չհանդիսացող անձինք չեն կարող առաջադրվել կուսակցության համամասնական ցուցակում ընդգրկվելու համար: Կուսակցության համամասնական ցուցակում ընդգրկվելու համար կարող են առաջադրվել մինչև 2016 թվականի դեկտեմբերի 31-ը կուսակցությանն անդամագրված անձինք:

3. Առաջադրված թեկնածուների գրանցումն իրականացնելու է Կուսակցության վարչությունը՝ յուրաքանչյուր թեկնածուի վերաբերյալ կայացնելով առանձին որոշում: Սահմանվեց՝ առաջադրման վճար՝ 50 հազար դրամի չափով, որը պարտավոր են վճարել առաջադրված թեկնածուները:

4. Կուսակցության համամասնական ցուցակում թեկնածուների հերթականությունը որոշվելու է կուսակցության՝ հատուկ այդ նպատակով հրավիրված համաժողովում՝ ռեյտինգային քվեարկությամբ:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքական խորհուրդ

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *