Քաղաքակիրթ աշխարհը մեսիջ է ուղարկում Թուրքիային, որ դուք եկվորներ եք այս տարածաշրջան և պարտավոր եք հարգել տեղաբնիկ ժողովուրդների իրավունքները

Menua-Harutyunyan

Հայերիս և հույների պատմական հողերի վրա կառուցված Թուրքիան վաղ թե ուշ պետք է հաշվի նստի իր պետության տարածքում ապրող ազգային փոքրամասնությունների իրավունքների հետ: Այսօր Թուրքիայում ապրում են մեծ թվով հայեր, հույներ, քրդեր, ովքեր ժամանակի ընթացքում առավել լայն ինքնուրույնություն ունենալու խնդիր են դնելու (ի դեպ, քրդերը արդեն իսկ նման խնդիր են դնում և նույնիսկ ռազմական ջոկատներ են ձևավորել՝ սեփական անկախության համար պայքարելու), իսկ սա նշանակում է, որ տրոհումից խուսափելու համար, Թուրքիան ստիպված է լինելու մի օր բարձր ինքնավարության ստատուս տրամադրել իր տարածքում ապրող ազգային փոքրամասնություններին: Մենք՝ հայերս, պետք է կարողանանք Թուրքիայում ապրող քրիստոնյա և պարտադրված մուսուլմանություն ընդունած հայերին ինքնակազմակերպման ուղու վրա դնել, բարձրացնել նրանց իրավագիտակցությունը, որպեսզի նրանք պատրաստ լինեն սեփական իրավունքները պաշտպանելու ճանապարհով հասնել Թուրքիայի տարածքում ինքնավարության ստատուսի, իսկ որ այս գործընթացը լինելու է՝ դա ուղղակի ժամանակի խնդիր է: Այս տեսլականն է ստիպում Թուրքիայի իշխանություններին ամեն գնով ժխտել Հայոց ցեղասպանությունը և կեղծ պատմական ակնարկներով փորձել ապացուցել, որ իրենք ապրում են իրենց պատմական հայրենիքում: Քաղաքակիրթ աշխարհը, դատապարտելով Հայոց ցեղասպանությունը, մեսիջ է ուղարկում Թուրքիային, որ դուք եկվորներ եք այս տարածաշրջան և պարտավոր եք հարգել տեղաբնիկ ժողովուրդների իրավունքները:

 

Մենուա Հարությունյան, Facebook

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *