Քոչարյանը մարտահրավեր է նետում ՀՅԴ-ին

10646922_1584897668404190_8757047424286631613_n
Ռոբերտ Քոչարյանն իր վերջին հարցազրույցներից մեկում արձանագրել է, որ, ցավոք, մեզանում նույնիսկ քաղաքական բանավեճի մակարդակն ափսոսանքի աստիճան պրիմիտիվ է: Նույնպես ափսոսանքով, սակայն, պետք է նկատենք, որ 2-րդ նախագահն ու իր թիմն էլ զերծ չեն այդ թերությունից:
Սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ ՀՅԴ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի կարծիքին, որով վերջինս փորձել էր անհամաձայնություն հայտնել Քոչարյանի հարցազրույցում հնչած մտքերին, հետևել է 2-րդ նախագահի խոսնակի բավականին կոշտ պատասխանը: Պարզվում է, որ Ռուստամյանը «անչափ միամիտ է և պրիմիտիվ, որ չի հասկանում 2-րդ նախագահի ասածը», և ապա ընդհանրացրել. «Երբեմն քաղաքական իմաստով շատ աննշան մարդիկ փորձում են ինչ-որ չափով կարևորել իրենց՝ նախագահների գործունեությունը վերլուծելու և նրանց քննադատելու միջոցով: Նոր բան չէ քաղաքականության մեջ, ու Ռուստամյանը հաստատ ոչ առաջինն է, ոչ էլ վերջինը»:
Քոչարյանը, փաստորեն, մարտահրավեր է նետում դաշնակցությանը, որը 1998-ի նախագահական ընտրությունների ժամանակ իր գլխավոր հենարանն ու դաշնակիցն էր: Բոլորովին վերջերս էլ նա դիտորդի դերում ականատես եղավ իր «ձեռամբ» ստեղծված հաջորդ հենարանի «կազմաքանդմանը»՝ բավարարվելով «կարծիքներ հեռվից» ժանրի անդրադարձով: Հայաստանի ներքաղաքական և տնտեսական կյանքի վերաբերյալ դիտարկումները, վարչապետների ակումբի մասնակցությունից հրաժարվելը և այլն, հիմք են տալիս ենթադրելու, որ նա որոշակի չարությամբ է լցված, և ափսոս, որ գնալով ավելի ու ավելի շատ է նմանվում իր նախորդին՝ ՀՀ առաջին նախագահին:
Հ.Գ. Նախանձը կործանարար ուժ ունի, ասում էր Զիգմունդ Ֆրեյդը: Նույնիսկ, երբ ատում եք, ցույց մի տվեք, որքան էլ դրա համար լուրջ պատճառներ լինեն:

Ժոռա Խաչատրյան, Facebook

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *