Նոր սահմանադրությունը սահմանի դրությունը չի փոխի

11014681_949168128467803_1047755360984851902_n

Նոր սահմանադրությունը,Սահմանի դրությունը չի փոխի։ Ժողովուրդ ջան մի քիչ համբերատար եղեղ էլի։ Հանգիստ սթրվեք տեղներդ։ Հեսա դեկտեմբերին սահմանադրական բարփոխումներ պիտի ըլլան։ Ես թազա սահմանադրությունը տեհել եմ ենքան լավնա,ենքան քյոքա դիկտատուրան էլ երկա՜ր երկա՜ր։ Որ հիմա նախագահական երԳիրա,մի տեսակ դժվարա կենտրոնանալ։ Մի հոգին որ մեկը անի ։ Խեղճ նախագահը մենակ, մենք եքա․․․ երեք միլիոն։ Բերնով ես ասում։ Լավա գոնե ազգը կես կայանավ,թե չէ մեր խեղճ ու կրակ նախագահները չգիտեին,որ մեկի մասին մտածեին։Կդառնանք պառլամենտական երգիր։ Ազգային ժողովում էլ,այսինքն ԱԶ-ում մի խումբ կրթվածագույն արարածներ։ Բա Ազ ջան։Օր ու գիշեր մեր մասին կմտածեն։ Կարծեմ 140-հոգիյա չէ․․․ Բա,դե ինչ մի սուրու մարդ,ինչ մի խեղճ նախագահ։
Հա իմիջայլոց եկեք ազգային ժողովն էլ անվանենք Ազգային Կոլխոզ։ Ես իմ․․․ մի տեսակ էռոտիկա հնչյում։ Ընդանրապես մեր ազգին էռոտիկայա պակասում։ Գիտեք ինչիցա՞․․․․Պոռնոգրաֆիայից։
Մենք լացկան ազգ դուրս եկանք։ Հենա,գրում եմ ու աչքերիս արցունքները գալար-գալար հոսում են ու թափվում Սևանը։Դրա համար էլ մակարդակը բարձրացելա։ Զատո ես էս վերջերս մենակ Սևանի մակարդակնա բարձրացել։ ՆոՌմալ,կուլԴուրական,բարեկիրթ անձնավորությունը իրեն երբեք այսպիսի գռեհիկ,լկտի,անպարկեշտ արտահայտություն թույլ չի տա․
-Ես,Պողոսի մեջ, ինձ եմ տեսնում։
Այ մարդ դու Պողոսին հարցրել ես․․․․Կարողա ինքը ընկեր ունի։ Կամ հո մենակ քո ուզելով չի․․․․Ուֆ աման․․․Չնայած զոռբի դարա։ Հենա,որ սահմանադրությունը փոփոխում են, մեկին հարցնում ե՞ն։ Նրանք մեզ եդ նոր սահմանադրության մեջ են տեսնում։ Նրանք սահմանադրությունը չեն փոխում է․․․Նրանք սահմանադրությունը փոխում թողում են։ Սահմանադրությունը կփխենք բարեկամներ ջան ու վսյո։ Երկիրը դառնալույա ԿՈՆՖԵՏԿԱ։ Են էլ Մոսկովյան, են էլ ծծովի։ Օրինակ Սիրիան էլի ծծովի կոնֆետ էր,բայց ջեմով։ Ծծին,հասան ջեմին՝թքին։ Ուկրաինան զեֆիռա,փափուկ ու անհասկանալ։ Կա չկա մեկա․․․ Իսկ Աղվանստանը,Իրաքը կոզինախ են։ Ես քանի տարիյա ուտում են ջաջթում են,փշրում են չի պրծնում,ՄԻ ՀԱՏ ԷԼ ուտողի ԱՏԱՄՆԵՐՆԱ ՋԱՐԴՈՒՓՇՈՒՐ ԼԻՆՈՒՄ։ Երեխեք,ես իրոք անհամբեր սպասում եմ,թե երբ պիտի սահմանադրությունը փոխեն,որ մի լավ լիաթոք ծիծաղամ։ Ծիծաղամ,թե սաղիս քթի տակ ոնց էլի իրանցը արին։ Հա պիտի խնդամ,որովհետև հերիքա ինչքան լացեցի։ Լացը լացա բերում այ բալա ջան։ Պիտի խնդամ ու դրանից հետո փոխոց դուրս պրծած ընդիմադդմիկների համար արտասանեմ։
Ինչու դուք սա հանդուրժեցիք,
Ախ,ոնց,ինչպե՞ս փայտին թքիք
Հիմա արդեն հաստատ,պիտի
Ձեր մաման բեղմնավորվի։
Ընդհանրապես նորմալոտ երկրներում, տենց լակոտ բաներ չկա։ Օրինակ ստեղ ասում են,որ եթե ամեն մեկը գոնե մեկ մարդու երջանկացնի,ապա բոլորը երջանիկ կլինեն։ Ի՞սկ մեր մոտ․․․ Մեր մոտ ասում են․-Ցավդ տանեմ։ Էհ,բա եղավ։ Ենքան ցավներս տարանք,որ ետ ամենը տարածվեց,տարածվեց ու դարձավ հավիտենական։ Ցավդ տանեմ,հավիտյանս հավիտենից․․․Արմեն ջան։
Լավ,գնամ․․․․գնամ ներվայնանամ գամ։
Ռաֆայել Մնացականյանի անձնական օրագրից։ <Հայի Ամերիկյան օրագիրը>
Սեպտեմբեր/16/2015 USA MR ©

Ռաֆայել Մնացականյան Facebook

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *