Ազի՞զ…Տատին լավա՞…

11666185_981552231896059_3479920799375953853_n

Միջազգային մամուլի ուշադրության կենտրոնում է Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզը,զոհեր,վիրավորներ,մարած օջախներ,ավերածություններ և զանգվածային անկարգություններ…Արդյունքում անհնազանդություն,բողոքի ցույցեր,երթեր…քաոս։ Առավոտյան բացում եմ Ֆեյսբուքյան էջս ու տեսնում Ֆրանսիական դրոշներով փոխարինված գլխավոր նկարներ,անհասկանալի ՀՐԵՇտակներ, ոմն լացակումած օրիորդապնդիչներ, ձիերի նկարներ,աղոթքի խոսքեր ու նմանատիպ անվերնագիր բաներ։ Այդքանից հետո ուզում եմ մի հարց տալ բոլոր բոլորին.՝
-Ազիզ,տատին լավ՞ա…
Հա էս հարցն եմ ուզում տալ,որովհետեև են ամենը ինչ հիմա կատարվումա անմիջական հետևաքներ ունի։ Ետ ոնց սաղդ տենց սրտացավ դառաք,ետ ոնց տենց մի գերվեցիք ու տիրեցիք,վայ ետ ոնց եղավ որ 160 մարդու կյանքը ձեր համար Վդրուգ սրտացավ բան եղավ։ Տարիներ շարունակ բոլոր ալիքներով ցուցադրում են, թե ինչպես են ծայրահեղական իսլամիստները գլխատում երեխաների,բռնաբարում կանանց,շենքերի տանիքներից ցած նետում մարդկանց…առանց դատ ու դատաստանի,առանց քննության ու հետաքննության… Տարիներ շարունակ միջազգային մամուլը ցույց է տալիս թե ինչպես են անմեղ մարդկանց այդ տականքները քարշ տալիս ծովապնյա քարերի վրայով և Հոլիվուդյան ամենավերջին էֆֆեկտներով նկարահանումների տակ զանգվածային մահապատիժներ իրականացնում։ Եթե ձեր սիրտը տենց ցավացող ու մարդասիրական է,էդ ինչու՞ մեկդ ետ զոհվածների անունով մի հատ բան չի գրում,ետ ինչի եդ մարդկանց մասին 2 անկապ բառ չի գրում… Վերջերս էր,երբ Դամասկոսի մերձակայքում, իսլամիստ ծայրահեղականները անթիկ քաղաքի սյուներին կապեցին մի խումբ մարդկանց և պայթեցրեցին… Տասնյակ կյանքերի հետ երկրի երեսից ջնջվեց հազարակյակների կանգուն մնացած մշակությանին ժառանգությունը…Դե գրեիք…Գրեիք <ՄԵՆՔ ԲՈԼՈՐՍ ԱԲԴՈՒԼԱՀ ենք, ՄԵՆՔ ԲՈԼՈՐՍ ՌԱՇԻԴ ԵՆՔ>…Ռաշիդ չէ…ռախիդ,բարոյական ռախիդությունա ամենուր։ Իսկ հիմա…Իսկ հիմա մարդկությունը ստանում է պատասխան,արժանի… Բա գիտեին անտարբերությունը կշրջանցի վտանգը…Ոչ…Իհարկե ոչ։ Դեռ տարիներ առաջ Լիբիայի գահնկեց,և արդեն երջանկահիշատակ առաջնորդը՝Մուամմար Քադաֆֆին ասել էր,որ հետևանքները ծանր են լինելու։ Թե՞ էդ Ֆրանսիան չէր ռմբակոծում այն մարդու երկիրը,ով միլիոնավոր դոլլարներ էր անհատույց տվել Սարկոզիին,իր նախագահական քարոզարշավի ժամանակ։ Հասկացեք,էս անարդար ու անտարբեր երկրները քաղում են իրենց <աշխատանքի> պտուղները։Քանդել են մարդկանց երկիրը,ռմբակոծել են քաղաքներն ու տները,վերացրել են ապրելու պայմանները..ու մարդկանց ստիպել են մահանալ,իսկ ով չի մահացել լքել ու փախել է։ Հիմա էլ արհեստականորեն փակվում են սահմանները և խոչըդոտում մարդկանց ներհոսքը,փակում են երկրի դռները այն մարդկանց դիմաց,որոնց դժբաղտացրել են… Հասարակ մի օրինակ բերեմ,տարրական հասկացողության տեր մարդն էլ անգամ կհասկանա։ Տարիներ առաջ երբ մեր Հարգարժան տականքները ավիրեցին Հրազդանի կիրճը,ռաբիզ,ծիծիկ ռեստորաններ սկսեցին սարքել,խաթարեցին էկո համակարգը,իսկ Հրազդան գետը վերածեցին կանալիզացիայի տռուբի,հարակից շենքերի բնակարաններում կտրուկ ավելացան խավարասերներ,սկսեցին երևալ կարիճներ և անգամ օձերի խայթոցի դեպքեր գրանցվեցին։ Առակս ինչ կցուցանե… Դե որ մտել եք իրանց տուն,քանդում եք իրանց ապրելու տեղը,բա իրանք էլ պիտի ապրելու ուրիշ տեղ ման գան…Ասեմ ավելին, 100 տարի առաջ երբ սաղ աշխարհի առաջ մեզ մորթում էին… Ինչ արեցինք մենք… ով սաղ մնաց փախավ։ Պատկերացրեք Ռուսաստանը սահմանը փակեր փախնող հայերի դիմաց,կամ Միացյալ Նահանգները,կամ որևէ այլ երկիր,որտեղ մեր նախնիները գաղթելով փրկվել են թուրքի յաթաղանից… Ճիշտա մեր վրա ավելի շատ թած ունեին,որովհետեև մենք խեղճ ու կրակ ժողովուրդ էինք,ոչ տեռակտ կանեինք,ոչ էլ գերի կվերցնեինք մարդկանց,ոչ էլ բողոքի երթեր կկազմակերպեինք…Նենց-որ նայեք ձեր չորս կողմը։ Սութի հումանիստ-հումանիս մի խաղացեք,ավելի լավա տուն տունկ խաղացեք կամ ավելի լավ կլինի ԻՆՉ,ՈՐՏԵՂ,ԵՐԲ խաղաք… Հիմա սաղ ԿՌԻՎ-ԿՌԻՎ են խաղում,բայց մենք եկենք ուրիշ խաղ խաղանք։ Դա կոգնի ավելի ռեալ նայել աշխարհին և պատմությունից ճիշտ դասեր քաղել։ 2010 թվականն էր…Աշխատում էի Երևան հեռուստատեսությունում,Երևան լրատվականի գլխավոր թողարկման մեկնաբանն էի… Սուֆլյուրի հետ աշխատելուց միշտ 3-րդ էկռանով Դամասկոսի հրապարակն էր ցույց տալիս ուղիղ հեռարձակմամբ… Նայում էի թե ինչես են առաջին ցուցարարները գալիս հրապարակ ու զանազան լոզունգներ վանկարկում։ Երբեք մտքովս չէր անցնի,որ նման ցույցը կվերածվի ռազմական,դաժան հակամարտության։ Դրանից առաջ Լիբիայի իրավիճակին էինք հետևվում։Միգուցե շատերը չգիտեն,բայց ես առաջին մարդն եմ ՀՀ-ում,ով հեռուստատեսության եթերում հայտնեց Լիբիայի գահնկեց նախագահի սպանության լուրը։ Երբ ամերիկյան ալիքը ասաց դա,անմիջապես մտանք եթեր ու հայտնեցի լուրը,որն կոկնրետ ինձ համար տագնապի խորհրդանիշն էր։ Լավ, իրերին նայենք այլ տեսանկյունից։ Կարո՞ղ եք ինձ որևէ երկրի օրինակ բերել,որտեղ միջազգային հանրության և հատկապես գերտերությունների միջամտության հետևանքով տեղի է ունեցել հեղաշրջում և արդյունքում կյանքը լավացել է։ Ցվալին այն է,որ այդ գործողությունների արդյունքում կյանքը ոչ թե լավանում,կամ գոնե նույնն է մնում այլ պարզապես վերանում է։ Երկիրը դառնում է բնակության համար անբարենպաստ ու մարդիկ ստիպված հեռանում են,որ փրկեն իրենց կյանքը,քանզի այլևս այլ բան չունեն փրկելու։ Տարիներ առաջ ի՞նչ եղավ Աղվանստանում,կամ Իրաքում։ Սադամը դիկտատոր էր,գերի էր պահում մի ողջ բնակչություն… ՆԱ քիմիական զենք ուներ… Քանդեցին երկիրը,իրան էլ կախեցին…հետո պարզվեց ոչ մի քիմիական զենք էլ չկա… Իսկ 3 աբաթ առաջ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլեերը,ով այդ տարիներին Ջորջ Բուշի հետ միասին գլխավորում էր միջազգային զորքերի կոալիցիան,խոսովանեց,որ Իրաքյան պատերազմը սխալ քայլ էր և հրապարակայնորեն BBC- ի եթերում ներեղություն խնդրեց։ Այ քեզ անբարոյականի տղա…. Կործանեց մարդկային քաղաքակրթության գոհարներից մեկը,ավիրեց մի ողջ մարդկային մշակութային ժառանգություն․կոտորեց տասնյակ հազարավոր մարդկանց,միջազգային տեռորիզմի բուն սարքեց,ծայրահեղականների լկտիացրեց քցեց աշխարհի ջանին ու հիմա ասումա կներեք… Ոչինչ,դե մարդա պատահումա…տղեն սխալվելա։ Լավ բա Լիբիան խի ավիրեցիք։ Ետ էլ հո Եվրոպայի քթի տակ էր,չէիք մտածում,որ ետ ժողովուրդը վազելույա դեպի ծովը ու մի ձև գտնի հասնի Եվրոպա… ՉԷ իրանք աշխարհագրությունից վատ են,չեն հասկանում… Լավ բա Թունիսը,Եմենը, Ուկրաինան,Սիրիան.. Արա դուք կարողա ԴԱՈՒՆ սինդրոմ ունեք։ CNN-ը ուղիղ եթեում ցույց տվեց,թե ոնցա սիրիական ԻՊ դահիճը բացում աղջկա կրցկավանդակը,կտրում սիրտը ու դեռ բաբախյունը չդադարած կծում,ուտում… Մեկը հասկանումա՞ ինչա կատարվում,գիտակցումա՞,որ սա մարդկության վերջնա… ու Էդ ձեր անասուն հրեշտակների ու անդուր քյառթու գրառումների փոխարեն համամարդկային,համաշխարհային ստորագրահավաքա պետք կազմակերպել։ Պիտի ձևավավորվի համաշխարհային անվտանգության,մարդասիրության ու ՄԱՐԴ տեսակի պահպանման կոմիտե։ Շուտով Մարդնա հայտնվելու կարմիր գրքում,որպես վերացող տեսակ։ Ու առյուծներն ու վագրերն,անգամ կապիկներն են մտահոգվելու մարդկանց պահպանության խնդրով։ Պիտի գրենք ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար ուստա Պան Գի ՄՈՒՆԻՆ,որովհետեմ Պան Գի Մունի ՊԱՆին չի թե ինչ ա կատարվումա անբողջ աշխարհում,ինքը թառելա իրա ոֆիսում ու արտասանում ա
Պան Գի Մունն եմ ես քյառթու
Խնդիրներից քել յան տու
Արի գնանք մեր Թայվան,
Էշը դու էս այ հայվան։
Էդ մարդու մակարդակը ետա։ Ինչ տեռորիզմ… Ինքը ՏԵՌՈՐԻԶՄ բառը 1 անգամա լսել,են էլ երբ լոբի էր շատ կերել,վսյո դրանից հետա Տեռորիզմը չգիտի ինչ բանա,մենակ ահաբեկչություն-ահաբեկչությունա լսում ու չի կողմնորոշվում թե էտ ինչա։ Բա, այսպիսի բաներ։ Նենց-որ անշուշտ վատ բանա տեղի ունեցել։Բայց… Բայց ողբերգությունը չի սկսել,այն պարզապես շարունակվում է,ինչպես վատ,քյառթու հայկական անհովանավոր սերիալ…Գնում գնումա,հերոսին սպասնում են,մեռնումա…Հետո հայտնվումա հովանավոր ու ասումա,որ եդ հերոսը չի մեռել…պարզվումա ինքը դագաղից,հողի տակից հելավ ու իրա 10-րդ երկվորյակ ախպոր հետ տեղերով փոխվեցին։ Այ սենց բաներա տեղի ունենում…իսկ մենք թառած ֆեյբուքներում զիզի բիզզի բաներով ենք զբաղված,նկար մկար ենք քցում ՇԵՌ անում… ոչ թե share այլ հնց ՇԵՌ։ Եկեկք մտածենք,քանզի եթե մենք չանենք,ապա վստահ ոչ ոք դա մեր փոխարեն չի անի։
Նոյեմբեր 14 շաբաթ ժամը 9։44
Ռաֆայել Մնացականյանի անձնական օրագրից ©

Ռաֆայել Մնացականյան Facebook

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *