Ես պատրաստ եմ գնել ՀԱՅՖԻԼՄԸ

10405631_850759294975354_5597892503112357241_n

Երբ վաճառեցին Համալիրը,ես մտածմունքների մեջ ընկա։Մեկ մտածում էի ես էլ մասնակցեմ աճուրդին,բայց փոշմանեցի,ասեցի,որ ՇԱՌ կառւյցա,ՇԱՌ տեղա գործ չունեմ։ Ինչ փորձանք ասես,որ չեկավ գլխին…Էլ վառեցին,էլ կառուցեցին,վերակառուցեցին,շինեցին թողեցին,անվանեցին ու անվանափոխեցին։ Հիմա սկսվել է այս ամենի երկրորդ սերիան և ցուցադրաման միակ ու գլխավոր հովանավորը ՀՀ կառավարությունն է։
Հիմա էլ վաճառում են Հայֆիլմը։ Այ սա ես պիտի գնեմ։Պիտի գնեմ ու էական չի մեկ , երկու, երեք թե չորս միլիոն դոլարով։Ում որ պիտի շպռտեմ այդ կապտականաչ թղթերը կշտանալու հակում չունեն,այնպես,որ ես էլ օր առաջ եմ ուզում ազատվել այդ անիծյալ թղթերից։ Անշուշտ պիտի գնեմ ու պահեմ,պահեմ այնպես ինչպես կա։Գնեմ ու որպես թանգարանային նմուշ պահեմ,որ ապագա սերունդները վաղը մյուս օր գան ու տեսնեն,որ մենք մշակույթ ենք ունեցել,որ մենք անմահ արժեքներ ենք ստեղծել,որ անցյալ դարի երկրորդ կեսից մենք մեր խոսքն ենք ասել կինոմատոգրաֆիայի բնագավառում և Փարաջանով ու Մալյան ենք ունեցել։ Դերեր ենք խաղացել,որ աշխարհը պայթեցրել են,Ֆրուզիկ ենք ունեցել,Ջիգարխանյան ու Սոս Սարգսյան,Աբրահամյան ու Ներսիսյան ու էլի շատ շատերին։ Երբ գնեմ Հայֆիլմը մեր ազգի հպարտությունների նկարները կմեծացնեմ ու կիսամութ պավիլիոններում կկախեմ։Կթողենմ,որ ամեն բան՝թեկուզ կիսաքանդ մնա նույնը,որ նրանք նայեն ու տեղյակ չլինեն թե ինչ է կատարվում այդ պատերից այն կողմ։ Թող նրանց լուսավոր աչքերը նայեն փոշոտ սենյակներին ու իրենք իրանց մեջ զգան մեր ազգի վեհությունը,թող նրանց մտքով չանցնի թե ուր ենք հասել,որ առուծախ ենք անում ազգային արժեքները,որ աճուրդի ենք հանում ազգայինը ու վասալական հոգեբանություն ենք ձեռք բերել։Մենք ավելի վատն ենք դարձել քան հոգին վաճառած աղանդավորը,քան աստված բառ արտասանող մարդասպանը։Երբ պատմություն չունեցող մեր հարևանները աշխարհի տարբեր լեզուներով դաջում են իրենց հորինած պատմությունը,մենք բռնաբարում ենք իրականությունը ու վաճառում հազարամյակներով սրբագրած մեր արժանապատվությունը։ Ես անշուշտ կգնեմ Հայֆիլմը ու կպահեմ,որպես մշակութային մասունք ուր ամեն անհնարին դառնում էր հնարավոր,ուր ամեն ոք մշակույթի ջատագով էր ու ազգի նվիրյալ։ Նրանք էին մեր մեծերը,նրանք ապրեցին,ապացուցեցին ու գնացին ու այդ ամենի հետ մեկ տեղ երբեք աստղ չդարձան,իրենց երբեք բարձր չդասեցին մահացան լուր ու մարդավարի,հեռացան շշոով,բայց դատարկեցին ներկան։ Ես կգնեմ Հայֆիլմը ու կսպսեմ….Տարիներ անց մոտ մի քսան տարուց,երբ Հայաստանում էլ մարդ չի մնա մի ձև կգնամ կհասնեմ Երևան /հուսամ քաղաքի անունը որևէ խալիվաթություն չի դառնա/։ Ոտքով կհասնեմ Հայֆիլմ սեփականությանս, դարպասների մոտ,կբացեմ դուռը ու կմտնեմ ներս։ Կվառեմ մոմերը,քանզի էլեկտրոէնեգիա չի լինելու, ու կբարևեմ մեծերին,կնայեմ նրանց աչքերի մեջ ու այս բոլոր տականքների անունից ներեղություն կխնդրեմ,հուսալով,որ կհասկանան ու կներեն։
Մեր մեջ ասած կասկածում եմ…
Ռաֆայել Մնացականյանի անձնական օրագից օգոստոս 29/2015 ԱՄՆ MR ©

Ռաֆայել Մնացականյան Facebook

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *