Ոչ մեկի Զբանին չի, որ մեր հանճարոյները, իրանց զիմաստությունը ու զխրատը օգտագործում են ուրիշ երկրի հանճարոյության համար

10405631_850759294975354_5597892503112357241_n

Լուրերը նայում եմ ու պոշկեքիս մեջ քարա սկսում հավաքվել։
Փաստորեն Մասիսը հիմա էլ Քուրդերից ու Քրդստանից պիտի պահանջենք։Վայ ես ինչ բախտ դուրս եկավ հայի բախտը։Վայ Աբդուլա Գյուլ,Գյուլեն սիրտդ մտնի։

Ռեջեփ Թայիբ Երդողան,
Քո ոտքերը պիտի դողան,
Պիտի դողան բեղերդ սին…
Երբ հայերով միասին
Լվանանք կեղտոտ երեսդ
Քո լկտի թրքոտ,թուրք եսդ
Կարժանանա իր պատժին…

Ա՜խ, Թամար,արի,արի տես քո Գիգորը ինչ օրնա ընկել։ Արի,արի տես,որ Ծաղիկ կովնա սատկել ու սաղի ցավն ու չոռը չի կարացել տանի,որովհետև կովի հոգեբանություն ուներ։Ստեղ են ասել,թե բախտ բաժանելուց որտե՞ղ ենք եղել։Վա՜յ… Ուր ես Մովսես,ուր ես քեռթողահայր զմեր,,,Եկ,եկ ողբա։ Արի ողբդ կապի,դու են գլխից մի բան գիտեիր…Արի հասի,քերթում են…Եդ քո գրածնա, որ հիմա թուղթ ու գրի էֆֆեկտա տվել։ Վախտին,որ քո դասախոս ընկեր Մաշտոցը, ետ գրածդ վերցներ ու տաներ քցեր Տիգրիսը կամ Եփրատը,չարը կխափանվեր։Վայ Մաշտոց, Վայ Վայ․․․․Ճանաչե՛լ…,Ճանաչել զիմաստություն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ։ Բայց հիմա ոչ մեկի Զբանին չի, որ մեր հանճարոյները, իրանց զիմաստությունը ու զխրատը օգտագործում են ուրիշ երկրի հանճարոյության համար։ Վա՜յ,վայ… Դու ծանոթ ես Արշնակ գյուղին, ուր ծիրանն է հասնում ճյուղին… Դու Ծանոթ ես՞,քեզ եմ հարցնում …. այ տղա։ ՉԷ՞, չգիտես,որ կտրին չիրն էր քաղցրանում, հոտը սարն էր բարձրանում..Մի այլանդակ հոտ էր դա, թե ով էր եդ հոտը հանել չիմացանք, բայց դրա համար էլ գյուղը դատարկվեց։ Հետո իմացանք,որ Ռուսական Գազի հոտն էր։ Չգիտես՞, էէէ Բա բախտ բաժանելուց ուր էինք։ Երևի ետ ժամանակ բարոյական հաղթանակներով էինք տարված ու մեզ բախտ չհասավ։ Երևի ետ ժամանակ չոբան Կարոյի հարսանիքն էր, Մարոյի հետ ամուսնացավ ու առաջին գիշերը պարզվեց,որ եդ Մարոյին Սաղ Լոռին քշելա,քշելա են էլ խալաստոյ…Դքից իջել են ցած։Սաղ պերեդոկն ու զադոկը վարի են տվել գեղացի լակոտները։ Առաջարկում եմ մեր պոեզիայի մեջ փոփոխություններ մցնենք։ Մեր գրականության կեսից ավելը թուրքերից Մասիս պահանջելու հետա կապված։ Պարի Սասուն,որ ողջ հայերին դու ամբարես,ու այդ պարը Մասիս լեռան լանջին պարես։ Այ քեզ օյբաթ, հո դու Րաֆֆի Հովհաննիսյանը չես։ Չես մտածում,որ եդ ասածներիդ համար Բադասխան են տալու։Այ ստեղա մեր սխալը, որ ինչքան ՍԱՍՈՒՆ կա իրա հետ ենք բախտներս կապել։ Ախր մարդ Սասունի հետ ի՞նչ գործ ունի։
-Меня зовут Сасун…Սա ի՞նչ կուլտուրայա։ Հերիք չի Сасун, մի հատել սաղ հայերին ուզումա ամբարի, են էլ Մասիսի լանջին։ Արա,գեղի տղեքով հավաքվեն, քեզ կտանեն գոմի հետևը նենց կամբարեն,ամբարնեդ կդառնան մառան։
Մեկ էլ,որ ասում են,թե մենք պահանջատեր ենք…Ես պարզապես քրքրվում եմ,քրքրվում եմ ու ինձ տանում են բլանդելու,շտոպկայի։ Հա, որ պահանջատեր ենք ու՞մ պահանջատերինա…. Պերճ Զեյթունցյանը մի հանճարեղ միտք էր ասել,որ եթե ուզում եք վրեժխնդիր լինել,ապա Թուրքիայի քթի տակ պետք է ստեղծել հզոր,ինքնիշխան և մարտունակ պետքություն,որտեղից մարդիկ չեն փախնի։Ամեն դեպքում դեռ փախնում են։ Ինչ արած, մնաումա Հայրենիքի սահմաններից դուրս կայանանք,դառնանք հզոր անհատականություններ,որ մեզ հետ հաշվի նստեն,ու մեր այդ «ԱՖՏԱՐԻՏԵՏԸ» օգտագործենք ի շահ մեր երկրի….Ուրիշ ձև չկա։ Պիտի մարդ կայանա,որ մի բանով մեկին օգտակար լինի,որ հայրենիքում իրան չռթած նասկիյա զգում,ո՞նց օգնի,ու՞մ օգնի…Մի խոսքով Արևմտյան Հայաստանը դառնումա Քրդստան,այնպես,որ Միացեք Հայեր,Հայեր միացեք։ Եդ երգի իմաստն էլ չհասկացա,բայց վստահ են երգում,նենց-որ Հայեր միացեք,եկեք միանանք,կարողա իրոք մի ավ բան ըլլա։Հա մեկ էլ,չմիանաք ու ասեք ընկերովի մահը հարսանիքա։ Ուֆ աման եսիմ է..Գնամ,գնամ նեռվայնանամ գամ․….․․․Ավելի ճիշտ գնամ քնեմ, մեզ մոտ ուշա։

Ռաֆայել Մնացականյանի անձնական օրագրից սեպտեմբերի 10/2015 23։09 ԱՄՆ ©

Ռաֆայել Մնացականյան Facebook

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *