«Դեպի Ռիո». ամառային օլիմպիական խաղերին Հայաստանը պատրաստվում է՝ քանի դեռ չկա հակադոպինգային կազմակերպության կողմից պաշտոնական որոշում (տեսանյութ)

big_1429263214_8943256

Օրերս հայկական մամուլում լուրեր էին շրջանառվում, թե Եվրոպայի չեմպիոններ Տիգրան Մարտիրոսյանն ու Հռիփսիմե Խուրշուդյանը նախորդ օլիմպիական խաղերում դոպինգ օգտագործելու պատճառով որակազրկվել են և չեն մասնակցի «Ռիո»-ի օլիմպիական խաղերին։ «Կենտրոն» հեռուստաընկերությամբ եթեր հեռարձակվող «Դեպի Ռիո» հաղորդաշարի հերթական թողարկումը հենց այս մասին է։

Այս հրապարակումներին ի պատասխան՝ Հայաստանի օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը հայտարարել է. «Հայաստանի օլիմպիական կոմիտեն մշտական կապի մեջ է միջազգային հակադոպինգային կազմակերպությունների հետ։ Մենք ուշադիր հետևում ենք հակադոպինգային գործընթացների զարգացմանը։ Խոսքը բազմաթիվ երկրների հարյուրավոր՝ այդ թվում մեր մի քանի մարզիկների մասին է։ Մինչև այս պահը որևէ պաշտոնական հաղորդագրություն կամ որոշում չկա։ Մենք մեր արձագանքը կտանք միայն միջազգային համապատասխան կառույցների պաշտոնական հայտարարությունից հետո։ Մինչև այդ, մեր բոլոր մարզիկները, ըստ հաստատված ժամանակացույցի, շարունակում են նախապատրաստվել Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք ամառային 31-րդ օլիմպիական խաղերին»։

Նշենք, որ ամառային օլիմպիական խաղերին Հայաստանը կներկայացնեն Արթուր Հովհաննիսյանը, Նարեկ Աբգարյանը, Արամ Ավագյանը և Վլադիմիր Մարգարյանը։

Մանրամասները՝ տեսանյությում։

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *