ՌԴ-ն ի պատասխան Սու-24-ի դեմ գրոհի դադարեցնում է մասնակցությունը BLACKSEAFOR-ի զորավարժություններին

timthumb

Ռուսաստանն ի պատասխան թուրքական ռազմաօդային ուժերի կողմից Սու24Մ-ի դեմ գրոհի անորոշ ժամանակով դադարեցրել է իր մասնակցությունը Սևծովյան օպերատիվ փոխգործակցության ռազմածովային խմբի՝ BLACKSEAFOR-ի զինավարժանքներին: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՏԱՍՍ-ին հայտնել է Պետդումայի պաշտպանության կոմիտեի ղեկավար ծովակալ Վլադիմիր Կոմոեդովը, որն ավելի վաղ եղել է Սևծովյան նավատորմի հրամանատարը:

«Ռազմական գծով Թուրքիայի հետ շփումների դադարեցման վերաբերյալ ՌԴ-ի պաշտպանության նախարարության ղեկավարության որոշմանը համապատասխան՝ դադարեցված է մեր Սևծովյան նավատորմի մասնակցությունը BLACKSEAFOR-ի զինավարժանքներին»,- ասել է գործակալության զրուցակիցը:

«Նաև Թուրքիայից հետ է կանչվել Ռուսաստանի ռազմածովային նավատոմի ներկայացուցիչը, որն զբաղվում էր Սևծովյան նավատորմի և Թուրքիայի ռազմածովային ուժերի գործողությունների համակարգմամբ,- հիշեցրել է Կոմեդովը:- Նա արդեն վերադարձել է հայրենիք»:

Սևծովյան օպերատիվ փոխգործակցության ռազմածովային խումբը՝ BLACKSEAFOR-ը, ստեղծվել է 2001 թվականին: Դրա կազմի մեջ են մտել Ռուսաստանը, Թուրքիան, Ուկրաինան, Բուլղարիան, Ռումինիան և Վրաստանը:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *