Սա նաև հերթական չիպոլինոյական օրենքն է

8wMCIIWX1XVP2Ybg6FcD1kSlpc
ՀՀ ԱԺ-ում խոպանչիներին հարկելու մասին օրենքի քննարկման ժամանակ պատգամավորներից մեկն ասել է. <<Եթե ես ՀՀ-ում վճարեմ, ՌԴ-ում ինձանից եկամտահարկ չեն տանի: Մարդուն հնարավորություն ենք տալիս, ես հավատում եմ հայկական մտածողությանը, հայկական գենոֆոնդին>>:
Ինչ էլ բառեր են…Բան հասկացա՞ք…
Մյուս ազգեր, դե մեռե′ք, նախանձից կոտորվե′ք, որ դուք հայկական մտածելակերպ ու գենոֆոնդ չունեք…Մեղա, մեղա…
Դե ես խոպաններում չեմ եղել, չգիտեմ, բայց գենոֆոնդս, հայկական մտածողությունս ինձ հուշում են, որ Ռուսաստանում հիմնականում սևով են աշխատում ու մերոնք հիմնականում խուսափում են հարկերից, որ սրա վերահսկելը հեշտ գործ չէ, որ հերթական կոռուպցիայի օջախն է դառնալու, որ սա նաև հերթական չիպոլինոյական օրենքն է…
Կներեք, ես մեղք չունեմ որ այդպես եմ մտածում…Մեղավորը հայկական մտածելակերպս ու գենոֆոնդս են…Ես իրոք մեղք չունեմ…

Ռոբերտ Մելքոնյան, Facebook

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *