Խաբվեցիք ու կերա՞ք որոշ ֆեյսբուքահայերի կտերը ձեր նշանակության ու դերի վերաբերյալ

0970ed84de1576ae8b93c863ddecf416

Գարունն անցավ առանց թեժանալու` բացառությամբ սեֆիլյանականների բլթոցների: Բառացիորեն թեժ ամառվա որոշ թեժացումներին վերջակետ դրվեց ուրբաթ օրը` հին տոմարով ամառվա վերջին օրը: Սկսեց աշունը` կթեժանա, թե՞ոչ… Իմ կարծիքով թեժացնողներ չկան ու այդ կրակն արդեն չի ջերմացնում և այդ «թեժ» կրակների ջերմությանն արդեն հավատացողներ չկան: Միևնույն ժամանակ` համաձայն եմ, որ երկրում կադրային, կառավարման, իրավական ոլորտում լուրջ, արմատական վերակառուցումներ ու փոփոխություններ են պետք և դա անհետաձգելի խնդիր է:
Քաղաքացիական շարժման այդ ջահելները, նրանց շուրջը վազվզողները, ոտքի կանգնող, նստող, պառկողները, որոնք նախորդ ցույցերից զգացին հասարակական ճանաչման «համն ու հոտը»` ոգևորվեցին, որոշեցին էլի ակտիվանալ, էլի փակել Բաղրամյանը: Սակայն, եթե նրանք չեն կարողանում հասկանալ հասարակական պահանջի ակտիվացման պահը, ընկալել ստեղծված իրավիճակը, կատարել խելամիտ հաշվարկներ, կազմակերպել լուրջ, մարդաշատ հանրահավաքներ, ու մի քանի «զիլինա-զիլինա» խաղացողներով փորձում են Բաղրամյանը փակել, ապա նրանք այլևս անելու ոչինչ չունեն…
Դրանք այն ուժը չեն, այն անձինք, որոնց հետևից կգնա ժողովուրդը…Նրանց նախորդ ցույցի տրոհումից, մանկա-պատանեկան պահելաձևից, իրար վրա ցեխ շպրտելուց, վարկաբեկելուց հետո նրանք կորցրել են ժողովրդի, ՀՀ քաղաքացիների վստահության քվեն ու հավատը:
Իսկ վերջին հավաքի, երթի նրանց ակումբային խմբաքանակին բնականաբար ճիշտ էր, որ ոստիկանությունը ցրեց կամ ուղղակի ճանապարհեց «ցույցացրապարով»…Եվ փաստորեն նրանց ոչինչ չէր մնում անել, քան թուլանալ ու հաճույք ստանալ…
Խաբվեցիք ու կերա՞ք որոշ ֆեյսբուքահայերի կտերը ձեր նշանակության ու դերի վերաբերյալ: Մոռացա՞ք, որ ֆեյսբուքահայության գերակշռող մասը, որն ակտիվ շախ էր տալիս, գովերգում ձեզ ու խոստանում մասնակցել` նման են նրանց, որոնք փորձում են ապահովիչով հղիացնել կամ հակագազով վարդից հոտ քաշել…
Ինչևէ, դուք արդեն լիիրավ կարող եք լրացնել մեր հայրենի քաղաքական-հասարակական գործիչների «փառապանծ» շարքերը և հավանաբար կկպնեք «Ոչ»-ի հետույքին…
Բարի երթ…

Ռոբերտ Մելքոնյան Facebook

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *