Ըստ ՀԱԿ-ի կարդինալ Ռիշելյեի՝ 4+4+4 –ը խա՞ղ է, ֆա՞րս…Իրենք գնացել են խաղալու՞…

Robert-Melqonyan

Մեկնարկել է նոր Ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ 4+4+4 ձևաչափով բանակցությունները՝ 4-ական ներկայացուցիչ ընդդիմությունից, իշխանությունից և քաղաքացիական հասարակությունից: Այդ առթիվ օրերս ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը լրագրողների հետ հանդիպմանն ասել է, թե Հայաստանի նորանկախ պատմության մեջ առաջին անգամ ստեղծվել է պահանջների միասնական պլատֆորմ:
Ընդդիմություն ու համագործակցությու՞ն… Ինչպես ռուսը կասեր. «Ей-богу, не верю»…
Նախ՝ այնտեղ, որտեղ ՀԱԿ-ն է միասնություն չի լինի, ՀԱԿ-ը ՀԱԿախմորիչ է…Նրանք իրենց ճուտիկբուլիկների հետ միասնական չեն, ինչ մնաց ուրիշների հետ…Ինձ թվում է հակականները մանկուրտ են…Նրանք մոռացել են, թե ինչպես էին ժամանակին Նիկոլի, Սասուն Միքայելյանի, Խաչիկ Սուքիասյանի, հայտնի գեներալների, մյուսների արևով երդվում, գովասանքներ ձոնում, ժամերով մի ոտքի վրա կանգնած ծափահարում նրանց բուռն, կրակոտ ելույթներին, հիանում նրանցով, նրանց գործերով, ֆինանսական օգնություններով:
Ի՞նչ պատահեց…Չէ որ Նիկոլը ձեր զոմբիացնող աղոթահավաքների, թունաքիմիկատ արտանետող հանրահավաք-ցույցերի ամենահաջողված «դիջեյն» էր, իսկ այսօր արդեն ձեր ոխերիմ թշնամի՞ն, գաղափարական հակառակո՞րդը…
Հետաքրքիր է նաև, որ Լ.Զուրաբյանը «Ազատություն» ռ/կ-ով հայտարարում է, թե ստեղծվել է շանս այս խաղը առաջ տանելու համար…Փաստորեն, ըստ ՀԱԿ-ի կարդինալ Ռիշելյեի՝ 4+4+4 –ը խա՞ղ է, ֆա՞րս…Իրենք գնացել են խաղալու՞…
Գոնե լուրջ վերաբերվեք այն բանին, ինչին մասնակցում եք, խաղալով ողջամիտ առաջարկներ չեն ծնվում…
Իսկ դուք միասնական չեք կարող լինել՝ սպանեք էլ, չեմ հավատա…
Հիմա էլ համագործակցության անվան տակ կոնգրեսականների ֆինանսների փնտրտուքը ՀԱԿառակ ուղղությամբ գնաց՝ Կոտայքից դեպի Ռուսաստան, Մոսկվա՝ համայն հայության կոնգրեսական Արա Աբրահամյանի դուռը…Փաստորեն «Կոնգրեսականը զկոնգրեսականին գտնանի»…

Ռոբերտ Մելքոնյան Facebook

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *