ՀԱԿԿանետները, վառված են… Սկսել է շնաճանճերի հերթական բզզոց-կծոցները

Bazaz00-e1346492972704

ՀԱԿԿ-ական լրատվամիջոցները, սոցիալական ցանցերի ՀԱԿամետ օգտատերերը հերթական անգամ կատաղած ու թունաքիմիկատախառն բզկտում են իրենց արդեն երբեմնի ընկերոջը: Իհարկե արդեն ոխերիմ թշնամի ու անիծյալ դարձած ՀՀ նախկին վարջապետ, ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանին:
Էլ գող Փիսո~, էլ քաչալ Շու~ն…Չէ′, դա չեղավ, չստացվեց, քանի որ Բագրատյանը գանգրահեր է…Բայց դրա հնարն էլ են գտել… ՀԱԿամետ օգտատերերից մեկը նույնիսկ գրառում է կատարել. «Գանգրահեր ավանակը»…Դե արդեն իրենց հետ չի, կարելի է վիրավորել, հայհոյել, դա ՀԱԿաբարոյական նորմ է արդեն…
Բանն այն է, որ սահմանադրական բարեփոխումների շուրջ քաղաքական ուժերի հետ խորհրդակցությունների շրջանակում, երեկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել «Ազատություն» կուսակցության ներկայացուցիչներ Հրանտ Բագրատյանի և Արշակ Ավագյանի հետ:
Նրանք` ՀԱԿԿանետները, վառված են, չէ′ պայթում են նրանից, որ Բագրատյանը ժպտալով ձեռք է մեկնել ՀՀ նախագահին և վերջինս էլ հրճվանքով բարևել է ՀՀ նախկին վարչապետին:
Ու սկսել է…Սկսել է շնաճանճերի հերթական բզզոց-կծոցները, հայհոյանք-վիրավորանքները, թույնի ռեզերվային պաշարների արտանետումները…Ինչպես միշտ` իրենց ոճով ու մարտավարությամբ…
Հա′, չմոռանամ…ՀԱԿ խմբակցությունում էլ մարդ մնա՞ց…

Ռոբերտ Մելքոնյան Facebook

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *