ՀԱԿ-ի համար աշխարհը երկու գույն ունի` սև և սպիտակ… Բայց հաստատ սևը իրենք են…

0970ed84de1576ae8b93c863ddecf416

Հարգելի ժողովուդ դուք զգում ե՞ք արդեն, թե ինչքան անպատասխանատու, չճշտված, սուտ տեղեկություններ, հայտարարություններ ու զրպարտանքներ են տարածում որոշ ընդդիմադիր գործիչներ, ակտիվիստներ…Միաժամանակ փորձում իրենց դնել ճշմարտախոսի ու բացարձակ ճշմարտություն ներկայացնողի տեղ:
ՀԱԿԿ առաջնորդ, ԱԺ պատգամավոր Լևոն Զուրաբյանն ամբողջ աշխարհով մեկ մեղադրում էր միջազգային հեղինակավոր հանձնաժողովին կաշառակերության մեջ, սակայն հետո հայտարարեց, որ ապացույցներ չունի: Չնայած պատասխանեց իրենց` ՀԱԿ-ին բնորոշ «կրուտիտի ոճով»:
Նույն կուսակցության երիտթևական, քաղաքացիական ակտիվիստի տեղ «նաղդվող»Վարդան Հարությունյանը ՀՅԴ-ին բացահայտ մեղադրեց իր` «անչափ կարևորագույն անձի», նորահայտ «քաղաքական գործչի» դեմ հարձակում կազմակերպելու մեջ: Եվ չգիտես թե ինչու, «քաղաքացիական պայքարի այս առաջամարտիկը» հետո հայտարարեց, որ. «Նպատակահարմար չեմ գտնում դիմել ոստիկանության միջամտությանը, հանցագործության մասին հաղորդում չեմ տալիս, ես բողոք չունեմ»:
Իսկ ես վստահաբար համոզված եմ, եթե սույն գործիչները մի փոքր, դույզն իսկ ապացույցներ ունենային, ապա ամեն ինչ կանեին, կգոռային, կճվային, կփորձեին անել ամեն ինչ իշխանություններին և նախկինում իրենց հետ «քառյակի» կազմում հանդես եկած կուսակցությանը վարկաբեկելու համար…
Պարոնայք երբ ՀՅԴ-ի հետ «քառյակ» էիք, ձեզ համար նրանք պուպուշ էին, քնքուշ, չքնաղ, սիրելի ու պաշտելի, իսկ հետո արդեն դարձան անտանելի ու նողկալի…Դա ձեր ոճն է, ձեր գործելակերպը…Նույն կերպ թշնամանք ունեք արդեն նաև ձեր երբեմնի սիրո «առարկայի»` ԲՀԿ-ի, ձեզանից տրոհված, մասնատված քաղաքական ուժերի ու նրանց առաջնորդների հանդեպ…Ձեզ համար աշխարհը երկու գույն ունի` սև և սպիտակ…Բայց հաստատ սևը դուք եք…Որովհետև ով ձեզ հետ չէ, ով ձեզ քննադատում է, նա դառնում է ձեր ոխերիմ թշնամին, ՖԲ-յան ձեր մատյան գնդի հարձակման թիրախը…Օգտագործելով ամեն մեթոդ, խփելով գոտկատեղից ներքև, օգտագործելով հայոհայանքների, անեծքների, լուտանքների դասական և շուկայական, փողոցային բոլոր` նրբագույն ու կոշտ տեսականին…

Ռոբերտ Մելքոնյան Facebook

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *