Մնաց 30 օր հա՞…

Bazaz00-e1346492972704

Լրացավ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ բողոքի ցույցի կարծեմ 10-րդ օրը:
Եվ ի՞նչ… Մնաց 30 օր հա՞…
Դե ժողովուրդն է ասում, որ 40 օրից ամեն ինչ կպարզվի…Կամ գուցե շու՞տ… Ժամանկներն են փոխվել, մարդիկ, պահանջները…Ամեն ինչ փոխվել է, խառնվել անխառնելին`միասեռականների ամուսնություն, անկապ կապերին իմաստնություն տալու ցանկություն, շան տղերքին գովերգելու, գողական ներկայացնելու, գլխին նստացնելու սովորություն ու անհագ ցանկություն, աներեսություն, տասը տիրոջ ծառայելու ունակություն ու պատրաստակամություն, սևին սպիտակ ասելու վարպետություն, անբարոյականի որդուն բնորոշ հատկություններով օժտվածների մեծաքանակություն…
Մի խոսքով, ամբողջ աշխարհում սոդոմգոմորագլոբալիզացիա է, որը մեզ էլ չի շրջանցում…
Մենք էլ ամեն դեպքում մենք ենք, մեր սարերը…Մենք ենք, մեր Բաղրամյանը…
Երեկ էլ այն յոնջայից թունավորված «կովի» գազերը հանեցին ցուցարարները, հասկացրին, որ իր արարքը թրիք չի, կեղտոտություն ա…Քառասունքը լրիվ լրացած…
Դե հասկացեք էլի, մերը թրքավարի մայդան-մեյդան չի, մերն ուրիշ ա, ուրիշ…
Է~, մի խոսքով, ժողովուրդը ճիշտ ա, մի 30 օր էլ սպասենք, մի բան գիտեն երևի, որ ասում են…

Ռոբերտ Մելքոնյան Facebook

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *