ՀԱԿԿ-իստներն իրենց զոմբիացված գվարդիայով անցել են իրենց բնորոշ հերթական լայնածավալ հարձակումներին

0970ed84de1576ae8b93c863ddecf416

ՀԱԿԿ-իստներն իրենց զոմբիացված գվարդիայով սոցիալական ցանցերում անցել են իրենց բնորոշ հերթական լայնածավալ հարձակումներին, հայհոյանքներին, վարկաբեկումներին ու իրենց թույնի անսպառ պաշարների թիրախային արտանետումներին:
Զարմանալին գիտե՞ք որն է…Որ երբ իրենք եռադաշինքում մեղրամիսի մեջ էին և սիրատոչոր աչքով էին նայում ԲՀԿ-ին, այն ժամանակ այդ կուսակցությունում բոլորն էլ պուպուշ էին, լավը, իդեալական, աննման…Այսինքն իրենց նման, որից չկա, որի նմանը չկա ու լավ է, որ էլ չլինի…
Այն ժամանակ Կարամելի Հարութը` Հարություն Ղարագյոզյան էր, Բելաջիոյի Գրիշը` Գրիգոր Մարգարյան, Յուվեցի Կարոն` Կարո Կարապետյան, Աշտարակցի Բազմոն` Բազմասեր Առաքելյան, Լենինականցի Մարտունը` Մարտուն Գրիգորյան…
Հավանաբար մեղրամիսը անցկացնելուց հետո, ԲՀԿ-ի հետ իրենց անհաջող հարաբերումից դժգոհ, նրանք արդեն մականունավոր են, բարոյական նկարագրի կասկածելի ընկալումներով և առհասարակ քաղաքական իմաստով լյումպենացված զանգված, կասկածելի անցյալով ու վարքագծով…
Մի խոսքով նույն ՀԱԿազդեցությունը, նույն խառնամբոխային գնահատականները, հայհոյանքները, վիրավորանքներն ու թշնամանքը: Փաստորեն ՀԱԿԿ-ի աչքերը մեղրամիսից հետո բացվում են և նրանք հասունանում, բեղմնավորվում և ավելի լավ են տեսնում ու նկատում…
Տեսնենք ովքեր են լինելու հերթական զոհերը` հերթական տրոհումից և հարաբերման անհաջողություններից հետո…

Ռոբերտ Մելքոնյան Facebook

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *