ՀԱԿԿ` Ժիրոյի «մատոռով»՝ ոչ բարով աղանդավորական մի խմբակ

Bazaz00-e1346492972704

Անընդհատ թմբկահարում են, հրապարակում, գոռում-գոչում, թե բա տեսեք ՀՀ նախագահի հետ սահմանադրական փոփոխությունների շուրջ հանդիպումներին, քննարկումներին ՀԱԿԿ-ն ու «Ժառանգությունը» որոշել են չմասնակցել:
Լավ են արել, շատ ճիշտ են արել…Մասնակցում են, որ ի՞նչ անեն…Կամ ու՞մ է հիմա պետք նրանց մասնակցությունը, և արդյո՞ք ունեն այդքան կարևորություն ու կշիռ…
Նրանք երբեմնի քաղաքական ուժերի փշրանքներ են, նման այն հեղուկին, այն նյութին, երբ զտվելուց հետո տակը մնում է խյուս, ոչ պիտանի ու շատ հաճախ դառը, երբեմն թունավորող, տհաճ համով զանգված, որին ոչինչ չի մնում անել, քան շպրտել աղբանոց…
«Ժառանգությունը» իր հեղեղուկ, անհավասարակշիռ, հաճախ ոչ ադեկվատ , իր ներսում բազմաբևեռ, բազմաշերտ, անհաշտ ու ոչ միասնական պահելաձևով, աննպատակ ու անիմաստ ակցիաներով, աղոթքներով, հացադուլներով և պանդխտություն-շրջագայություններով հեղինակազրկված է…Իսկ ՀԱԿԿ-ն տրոհվելով, մուտացվելով, ձևախեղվելով և Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական պասիվացումով, վերջերս անհաջող ԲԱՐԳԱՎԱՃԵԼՈՎ, իր մեջ ահավոր բացասական էներգիա ու թույն կուտակելով, նմանվել է իմ նշած նյութի զտման արդյունքում մնացած խյուսին, մնացորդին…
ՀԱԿԿ-ին ժամանակն է նետել քաղաքական դաշտի ծայրամասերը, նրանից սերվածները հերիք են, նույնիսկ շատ…Այնպես որ, ՀՀ նախագահին հանդիպում են որ ի՞նչ անեն…
Հիմա էլ հաստատ կմիանան նախադպրոցական խորհրդարանականներին ու կփորձեն Սահմանադրության փոփոխությունները մերժող «Ոչ»-ի ճակատ ձևավորել: Կդառնան ՀԱԿԿ` Ժիրոյի «մատոռով», կդառնան ոչ բարով աղանդավորական մի խմբակ` մերժված, չհասկացված, չսիրված, չկայացած, անհասկանալի, անընդունելի ու արհամարված…
Հա′, ի միջայլոց, դուք արդեն այն ուժերը չեք, որ գան ձեր հետևից…Մի խոսքով վազն անցեք…

Ռոբերտ Մելքոնյան Facebook

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *