ՀՀՇ-ՀԱԿԿ-ի ու նրա որոշ բեկորների մարդկային որակն ու աշխատաոճը

JlWPYez9aZT5qfxFNMSD8j5dH7

Մեր քաղաքական կյանքում ամենազզվելին գիտե՞ք որն է, երբ համատեղ քաղաքական ճանապարհ են անցնում, կրում զրկանքներ, նեղություններ, հաղթանակի, պայքարի բերկրանք և այդ ընթացքում, երբ միասին են, համախոհներ, ապա լավն են, պուպուշ, կիրթ, անթերի, գրագետ…Մի խոսքով իրենցն են, լավն են…Չգիտես ինչու չեն հիշում նրանց թերությունները, մականունները,, չեն քննարկում կրթական, քաղաքական մակարդակը, մարդկային որակները, ունակությունները…Սակայն, հե′նց մի փոքր այլ կարծիք են հայտնում, փորձում ինքնուրույն լինել, ապա դառնում են իզգոյ, թշնամի, վատը, սկսում են հիշել անհիշելին ու հիշեցնել այդ մասին…Վե′րջ, այդ մարդը դառնում է հանրության համար անհայտ, անգրագետ, քաղաքականությունում պատահականորեն հայտնված անձ, հաճախորդ…Սկսում են մանրադիտակի տակ քննարկել նրա անցած ուղին ու սկսել վարկաբեկման ու սևացման «սուրբ» գործընթացը…
Համացանցում, սոցիալական կայքերում հարձակվում են մորեխի, շնաճանճերի նման, ջունգլիի կանոններով, հայհոյանքներով, շերխաններով, շակալներով, զոմբիների բանակով, ԲՏՌ-ներով` վարկաբեկում, վարկաբեկում մինչև վերջ…Դե իրենց պայքարը մինչև վերջ է…Մինչև վերջ վարկաբեկելը, դա ՀՀՇ-ՀԱԿԿ-ի ու նրա որոշ բեկորների մարդկային որակն ու աշխատաոճն է: Հետո էլ ասում են լիբերալ ենք, հումանիստ ենք, առաջադեմ, արևմտյան արժեքների կրող ու էլի նման բաներ…
Չկա նման բան, դուք ընդամենը նեոբոլշևիկներ եք, բերիաների, եժովների մուտացված տարատեսակը…

Ռոբերտ Մելքոնյան Facebook

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *