Մենք առողջապահության նախարարություն ունե՞նք…

8wMCIIWX1XVP2Ybg6FcD1kSlpc

Ամբողջ մայրաքաղաքով, տո՛ հանրապետությունով մեկ մի վիրուս է շրջում, գրիպ է ինչ է, թե այլ տեսակ է, կոկորդացավ, հազ՝ բրոնխների, թոքերի բորբոքումներով…Հանգիստ շրջում ու վարակում է, իսկ մեր առողջապահության նախարարությունը փաստորեն էշի ականջում քնած է կամ էլ աշխատակիցները էկզոտիկ, վարակազերծ վայրերում հանգստանում են: Սոցիալական ցանցերում մեռան գրելով, տուն չկա մեծ-փոքր չհազան, տառապեն ու վարակեն հարևան-բարեկամներին…
Մենք առողջապահության նախարարություն ունե՞նք… ՖԲ-ում չկան, մամուլի խոսնակ էլ չկա՞ իրազեկի… Դժվար է՞ միջոցներ ձեռնարկել, կանխարգելիչ աշխատանքներ տանել, հաղորդումներ, տեղեկատվություն տալ…
Լավ ու՞մ եք պետք, ու՞մ համար եք…
Համոզված եմ հզոր, ուռճացված, բազմաքանակ, գալստուկավոր, խիստ-խիստ դեմքերով ապարատ ունեք…Դե զբաղվե՛ք, բա մենակ ալյուրին երկաթ՝ հավելանյութ խառնելն է՞ ձեր գործն ու օրախնդիրը…

Ռոբերտ Մելքոնյան Facebook

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *