Դա նույնն է, որ ես կանգնեմ ու հայտարարեմ, որ ես վաղը թռչելու եմ Լուսին, այնուհետև Մարս և ցանկացողներին հետս կարող եմ տանել…

Bazaz00-e1346492972704

Քաղաքականությամբ զբաղվելը, իրեն քաղաքական գործիչ համարելը, կուսակցություն բացելը, հանրահավաք-ցույցեր անցկացնելը գազա-բենզինալցակայաններ, տաքսի սերվիսներ, բրենդային խանութներ և նման այլ «մոդայիկ» բիզնեսներ բացելու նման մի բան է դարձել, ով ուզում բացում է մյուսներից հետ չմնալու համար:
Եթե դու մի քանի ընկերոջ հետ կանգնես ու իշխանափոխություն պահանջես, մի երկու հատ կծու խոսք ասես, ապա դու արդեն քաղաքական գործիչ ես: Եթե սկսես ամբախ-զամբախ խոստումներ տալ, անհնազանդության կոչեր անել, անընդհատ կրկնես, որ իշխանությունների օրերը հաշված են, ապա կհամարվես թունդ` շատ թունդ քաղաքական գործիչ:
Մարդիկ, որոնք մտածում են, որ բավական է մի քանի հոգով հավաքվել ու հանրապետության քաղաքներով շրջագայել և հայհոյել իշխանություններին, ապա իշխանափոխություն կանեն` քաղաքական գործիչ, քաղաքական ուժ համարվելու իրավունք չունեն: Մարդիկ` հիմնադիր թե ոչ հիմնադիր, ժառանգական թե ձեռք բերովի միամտությաբ կամ անձեռնահասությամբ, որոնց Երևանում, Գյումրիում, Վանաձորում և Բուժականում անցկացրած «հանրահավաքներին» բացի ծանոթ-ընկեր-բարեկամներից ու մի քանի պարապ հետաքրքրասերներից բացի այլ քաղաքացիներ չեն մասնակցում, ապա քաղաքական գործիչ կոչվելու իրավունք չունեն:
Այդ անկազմակերպ, ոչինչ չասող, ինքնանպատակ, սակավաթիվ «հանրահավաքները» հիշեցնում են փահլևան-լարախաղացների, շապիտո-կրկեսների խմբերի, որոնք ներկայացումներ են տալիս շրջագայելով քաղաքից քաղաք:
Եթե նրանք մտածում են, որ իշխանափոխություն կարող են իրականացնել առանց նյութական, մարդկային, ինտելեկտուալ լուրջ ռեսուրսների, առանց մարզային, համայնքային կազմակերպված կառույցների, առանց անշահախնդիր նվիրյալների, առանց պահի հարմարությունը հաշվի առնելու, առանց քաղաքական ստեղծված իրավիճակը ճիշտ վերլուծելու և գնահատելու, ապա նրանք ընդամենը միամիտ երազողներ են կամ անհուսալի կարերիստներ…
Այդպես իշխանափոխություն չեն անում, դա լուրջ քաղաքական պայքար չէ, այլ ընդամենը անլուրջ ու անմտածված գործողություններ: Դա նույնն է, որ ես կանգնեմ ու հայտարարեմ, որ ես վաղը թռչելու եմ Լուսին, այնուհետև Մարս և ցանկացողներին հետս կարող եմ տանել…Բայց ես հո գիտեմ, որ ես չեմ կարող թռչել, ես հո գիտեմ թե դրա համար ինչ պետք ունենալ և հնարավոր է, թե՞ ոչ…Գիտեմ ու դրա համար էլ չեմ թռնի…
Պետք է նախ ստեղծել հզոր քաղաքական կազմակերպություն, ունենալ տարածքային կառույցներ, քաղաքական, հասարակական, կազմակերպական լուրջ, հետևողական աշխատանքի շնորհիվ ձեռք բերել համակիրների մեծ քանակություն, հեղինակություն և նոր քաղաքական պայքարի հայտ ներկայացնել ու ոչ թե տարվել միտինգային, անիմաստ, արդեն վարկաբեկված պայքարով…
Ի վերջո պետք է գիտակցել, որ արդեն քաղաքական լուրջ պայքարի ժամանակաշրջանն է…

Ռոբերտ Մելքոնյան Facebook

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *