Ի՞նչ Սամսոն Ղազարյան….Դա ՀԱԿականներին ու ՀԱԿամերձներին ուղղակի պետք էր նորից իշխանությունների վրա ցեխ շպրտելու համար

Bazaz00-e1346492972704

Մի քանի օր է բոլոր լրատվամիջոցները աջ ու ձախ, միասնական տարածում են, որ հարձակում է տեղի ունեցել «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Սամսոն Ղազարյանի վրա:
Հետաքրքիրն այն է, որ այդ լուրը տարածեցին ու կողքից «շախ» տվեցին ՀԱԿ-ի և ՀԱԿ-ամերձ լրատվամիջոցները: Զարմանալիորեն հանկարծակի հիշեցին, որ Սամսոնը «Ղարաբաղ» կոմիտեի անդամ է եղել, Լևոն Տեր-Պետրոսյանի, մյուսների հետ է նստել-վերկացել և ամենակարևորը` պայքարել…Պայքարե′լ, պայքարե′լ` սակայն ոչ մինչև վերջ…Դրա համար էլ մոռացվել է և մի կերպ տաքսի քշելով գլուխը պահում է: Իսկ հիմա էլ հիշել են, որովհետև շահարկելու, ցեխ շպրտելու լավ առիթ է…Իսկ այդ դեպքն ընդամենը շատ սովորական, գրեթե մշտապես տեղի ուեցող, տաքսու վարորդների վիճաբանություն է, քաշքշուկ, փոխադարձ հարվածներ, որը որակեցին «հակահեղափոխականների» հարձակում «Ղարաբաղ» կոմիտեի անդամի վրա:
Ի՞նչ կոմիտե, ի՞նչ հարձակում, ի՞նչ քաղաքական շարժառիթներ, :
Եթե այդքան մտահոգված էիք «Ղարաբաղ» կոմիտեի անդամի ճակատագրով, ապա դուք «հարձակում» գործեիք` ձեր արտերկրից ստացած, ժամանակին գռփած և ներկայումս գործող բիզնեսներից օգնություն ցուցաբերեիք Սամսոնին և աշխատանքով ապահովեիք…
Սակայն դա ձեր ոճը չէ, ձերն անձրևաջրի, կեղտաջրի գյոլերում…փոթորիկ բարձրացնելն է…Դա ձեր կոչումն է, դա ձեզ մոտ շատ լավ է ստացվում…

Ռոբերտ Մելքոնյան Facebook

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *