«Զիլինա-զիլինա Հայաստան»-ի հերթական «հանրահավաքին» լրագրողներն ավելի շատ են լինելու քան վազվզոցի-բռնոցի-նստոցի խաղալ ցանկացողները…

Bazaz00-e1346492972704

Ես զարմանում եմ հրապարակներում վազվզոցի-բռնոցի, նստոցի-թռնոցի խաղացող խմբակի անդամները լու՞րջ մտածում են, որ նման ոճով ու անիմաստ, նախադպրոցական, զիլինա-զիլինա մակարդակի միջոցառումներով արդյունքի կհասնեն:
Եթե այո, ապա վիճակն իրոք լուրջ է, քաղաքական դաշտն ու պայքարը ահավոր արժեզրկվել է, կամ էլ հարավից եկած տաք, շատ տաք հոսանքներն են մեղավոր…
«Զիլինա-զիլինա Հայաստան» կամ «Ոտքի Հայաստան» նախաձեռնությունը որոշել է հերթական «հանրահավաքն» անցկացնել: Ասեմ, որ լրագրողներն ավելի շատ են լինելու քան վազվզոցի-բռնոցի-նստոցի խաղալ ցանկացողները…
Ասում են սպասում են անհրաժեշտ համախմբման…Ու՞մ հետ համախմբվեն…Այն վազորդների խմբի՞ն, որոնք հասարակ քաղաքական, իրատեսական հաշվարկներ ու նույնիսկ հարմար վայր ու ժամկետներ չեն ընտրե՞լ…
Չեն աջակցի, հաստատ…Կաջակցեն նրանց, ովքեր կլինեն անկեղծ, վճռական, չվարկաբեկված, խելացի, խարիզմատիկ, իրատեսական…
Իսկ հիմա կա՞ն նման քաղաքական կամ քաղաքացիական նախաձեռնության ուժեր…Ցավոք չկան…Կամ գուցե առա՞յժմ չկան…

Ռոբերտ Մելքոնյան Facebook

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *