Այս շարժումը «Ոտքի Հայաստան» չէ, այլ «Փողոցում նստի Հայաստան» շարժում է

0970ed84de1576ae8b93c863ddecf416

Ընդդիմադիր թերթերից մեկը շաբաթօրյա իր համարում, «Երկրորդ պլանի շարժում» անհասկանալի վերնագրով հոդվածում գրում է. «Ոտքի Հայաստան» շարժման նախաձեռնող խումբը երեկ Ազատության հրապարակում մինի հանրահավաք է անցկացրել:
Մինի հանրահավա՞քս որն է…30-40 հոգով հանրահավա՞ք են անում…Գուցե փոքրիկ բացօթյա ժողո՞վ, խորհրդակցությու՞ն, ցերեկու՞յթ…Մինի հանրահավաք ես հասկանում եմ 500-1000 հոգիանոց հավաքը…
Երեք-չորս տասնյակով հավաքվել, փորձում են ոտքի հանել ժողովրդին ու դա քիչ է վերջնագիր են ներկայացնում…Ոչ ավել, ոչ պակաս` միայն ու միայն վերջնագիր…
Չեմ ուզում անդրադառնալ նրանց այդ մի քանի կետանոց խզբզոցին ու շարժման մանկապարտեզային մակարդակին, բայց մի կետը իսկական «գլուխգործոց» է ու արդեն ցավոք դառնում է վատ սովորություն և կարծես վարժվել են այդ հիմար ակցիային: Խոսելով իրավունքից, օրինականությունից մի քանի հոգով իրենց իրավունք են վերապահում սահմանափակել հազարավորների ազատ, հանգիստ, անկաշկանդ երթևեկելու, տեղաշարժվելու իրավունքը: Որոշել են փակել հանրապետության փողոցները…Փաստորեն սրանց խելքը փողոց փակելուց, փողոցում նստելուց, աննպատակ ու անհասկանալի, կիսատ պռատ, ձևական, բեռնաթափիչ հացադուլներից այն կողմ չի անցնում…
Այս շարժումը երկրորդ, նույնիսկ երրորդ պլանի շարժում չէ, այս շարժումը «Ոտքի Հայաստան» չէ, այլ «Փողոցում նստի Հայաստան» շարժում է…Այս շարժումը «Շլագբաումային» շարժում է… Ճանապարհային ոստիկանությունը կարող է նրանց օգտագործել ճանապարհները փակելու ժամանակ, որպես արգելափակոց` ընդամենը…
Իսկ շարժումը, ազնիվ պոռթկումը, քաղաքացիական ընդվզումը դուք ջարդեցիք, վարկաբեկեցիք վաստակավոր հացադուլավորներով, ամուլ, անպտուղ, իմպոտենտ քաղաքական ուժերով ու ձեր ուղղորդումներով, միջամտություններով:

Ռոբերտ Մելքոնյան Facebook

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *