ԱՄՆ-ը` այսինքն անգլո-սաքսերը, պատժում են ոչ միայն ռուսներին, այլ նաև եվրոպական առաջատար երկրներին

10878
Ռուսաստանն ու Եվրամիությունն անդրկուլիսային բանակցություններ են սկսում փոխադարձ պատժամիջոցների վերանայման շուրջ: Կարծես սառույցը հալչում է…Համենայն դեպս բանակցություններ սկսելն արդեն հույս է ներշնչում, որ վերջապես խելամիտ որոշման հնարավորություն կա:
Դե այդպես էլ պետք է լիներ…Բայց ինչու՞ այդքան կորուստներից, տնտեսական-ֆինանասական դժվարություններից, զրկանքներից, գործազրկությունից, սնանկացումներից հետո:
Քաղաքականությունը քաղաքականություն, բայց Եվրոպական երկրների ղեկավարները պետք է զգային, որ ԱՄՆ-ը` այսինքն անգլո-սաքսերը, պատժում են ոչ միայն ռուսներին, այլ նաև մի կրակոցով եվրոպական առաջատար երկրներին, որոնք արդեն սերտ տնտեսական կապեր էին ստեղծել Ռուսատանի հետ: Նրանք` ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան, կողքից նայում և հրճվում են և վայելում իրենց տնտեսությունների զարգացման ակնհայտ հնարավորությունները, որովհետև Ռուսատանին համահավասար պատժվեցին նաև Եվրամիության երկրները:
Սակայն, կարևորն այն է, որ Արևմուտքում կարծես հասկանում են դա և գործընթացը սկսվում է: Եթե իհարկե այն արդյունավետ ընթանա ու արագ, և հաշվի չառնվեն ամերիկացիների <<հորդորները>> պատժամիջոցների կիրառումը պահպանելու ուղղությամբ…

Ռոբերտ Մելքոնյան, Facebook

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *