Ռոզա Ծառուկյանը պարգևատրվել է Ֆրիտյոֆ Նանսենի ոսկե հուշամեդալով (տեսանյութ)

Capture

Ցանկացած աշխատանք, որ կատարվում է ազնվորեն, անգնահատելի է, իսկ դրա դիմաց լավագույն պարգևն այն է, ինչը տալիս է պատիվ և ոչինչ ավելին: Ռոզա Ծառուկյանը, չնայած պատկառելի տարիքին, շարունակում է օրնիբուն աշխատել, ամենօրյա հոգատարությամբ լինել այն մարդկանց կողքին, ովքեր ունեն իր կարիքը:

Ռոզա Ծառուկյանի բարեգործական գործունեությունը Հայաստանի «Ֆրիտյոֆ Նանսեն» հիմնադրանի ուշադրության կենտրոնում է եղել:

Մարդասիրական սկզբունքների հաստատման ուղղությամբ ծավալած գործունեության համար Ռոզա Ծառուկյանը պարգևատրվել է մեծ մարդասեր, Խաղաղության նոբելյան մրցանակակիր Ֆրիտյոֆ Նանսենի հուշամեդալով:

«Շատ շնորհակալ եմ: Այս պարգևն ստանալն ինձ համար մեծ պարտավորություն է, և խոստանում եմ, որ չպիտի մտածեմ, թե արդեն հասակս առել եմ: Ցանկացած պարգևատրում կամ շնորհակալական խոսք լսելուց առավել երիտասարդանում եմ և ավյունով լցվում: Ինչքան հնարավորություն ունեմ, քանի կարողանում եմ աշխատել, ինքնուրույն շարժվել, կլինեմ մեր սահմանամերձ շրջաններում, կլինեմ հանրության հետ, կլինեմ գյուղատնտեսության աշխատողների հետ և ինչքան կկարողանամ, օգտակար կլինեմ իմ ազգին ու երկրին»,- իր խոսքում նշել է տիկին Ծառուկյանը:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *