Ֆեյսբուքյան խմբերում նյութերի սպամ անելու մասին

10994154_817205174981530_4908626427748616584_n

Ֆեյսբուքյան խմբերում նյութերի սպամ անելու մասին էլի եմ խոսել, բայց կուզենայի նորից անդրդառնալ այս թեմային:

Իհարկե, ինֆորմացիայի տարածման տեսնակյունից ֆեյսբուքի խմբերը միշտ էլ ամենահարմար հարթակը չեն եղել: Այնուամենայնիվ խմբերն ավելի անարդյունավետ դարձան ֆեյսբուքի կողմից իրականացրած փոփոխություններից հետո:

Եթե հիշում եք, այն ժամանակ խմբում ընկերների կողմից պոստ անելիս, ներքևի ձախ անկյունում երևում էր նյութի անունը, կամ լինկը: Այսինքն օգտատերը կարող էր տարածվող նյութի նկարագրությունում գրել նյութի վերանգիրը:
Հետևաբար, պարտադիր չէր մտնել տվյալ խումբ, տեսնելու համար, թե մեր ընկերն ինչ նյութ է տեղադրում խմբերում:
Սա նշանակում է, որ վերնագիրը տեսնողների առնվազն 5 %-ի մոտ տվյալ նյութը կարող էր հետաքրքրություն առաջացնել:

Այս պայմաններում տարածելուց հնարավոր էր գրել այնպիսի վերնագիր (նկարագրություն), որը միանգամից կգրավեր ընթերցողի ուշադրությունը. մոտավորապես՝ «Դուք կապշեք, եթե տեսնեք, թե ինչպես էր պարում Վազգենչիկը»:
Փոփոխություններից հետո, երբ մեր ընկերները ՖԲ խմբերով, ինչ որ նյութ են տարածում, երևում է միայն խմբի և տարածողի անունը:

Այսինքն, այս պայմաններում խմբերում ինֆորմացիայի տարածման արդյունավետությունը գրեթե զրոյական է:
Սա չի վերաբերվում թիրախավորված խմբերին, երբ ընդգրկված են միայն բովանդակային հետաքրքրված մարդիկ:

Ռուբեն Խաչատրյան Facebook

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *