Ռուսաստանի կողմից Սիրայում կատարած օդային հարվածից հետո ռուսական լրատվամիջոցներում ստեղծվել է հետաքրքիր պատկեր (տեսանյութ)

Ինֆորմացիոն հոսքերը շատ-շատ են, սակայն ընդհանուր նկարագրությունը հետաքրքիր էր: Ռուսական մեդիայում կան կայքեր, որոնք այս պահին օնլայն րոպե առ րոպե ներկայացնում թեմայի վերաբերյալ նորությունները: Երբ կարդում ես, անզեն աչքով նկատելի է ռուսական մեդիայի կողմնապահությունը: Բնականաբար ներկայացված են տարբեր կարծիքներ, սակայն «օրհնվի ռուսի սապոգը» տեսակի մեկնաբանությունները մի փոքր ավելի են: Բացի դրանից, ֆոնն այնպիսին է, կարծես միջազգային հանրությունը հանդես է գալիս ագրեսորի դիրքերից` մեղադրելով Ռուսաստանին նման քայլի համար:

Հետաքրքիր էր կարդալ նաև կայքերից մեկի նյութը, որտեղ ներկայացվում էր արտասահմանյան արձագանքները: Միջին վիճակագրականով Պուտինի նկատմամամբ դրական կարծիքները գերակշռում էին: Բայց թվիթերում արտասահմանյան արձագանքների պատկերը տեղի ունեցածի վերաբերյալ խիստ խայտաբղետ է:

Ստորև ներկայացնում եմ տեսանյութ նկարահանված ռմբակոծման պահին:

Ռուբեն Խաչատրյան Facebook

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *