Լավ լուր աղջիկների համար. Շոփինգ Facebook-ում

Սոցկայքերի միջև մրցակցությունն օր օրի մեծանում է: Ընդհանուր առմամբ բոլորի՝ twitter-ի, facebook-ի, Pinterest-ի, Instagram-ի և մնացածի նպատակը մեկն է՝ անել ամեն ինչ օգտատերերին հնարավորինս երկար ժամանակ տվյալ կայքում պահելու համար, ինչպես նաև ներգրավել նորերին:

Ահա, Facebook-ն էլ շուտով հանդես կգա բոլորովին նոր առաջարկով: Ընկերությունն աշխատում է նոր թարմացման վրա, որով հնարավորություն է ընձեռելու կազմակերպություններին իրենց արտադրանքը սպառել այս տիրույթում ևս: Այլ կերպ ասած, շուտով մարդիկ հնարավորություն կունենան ֆեյբուքում կատարել գնումներ (shopping)՝ այս կամ այն խանութի ֆեյսբուքյան էջում ընտրելով նրանց կողմից ներկայացված ապրանքները:

Timeline, Photos, About և մնացած բաժինների կողքին ավելանալու է shopping բաժինը: Ինչպե՞ս են մինիբուտիկներն աշխատելու: Ընկերությունն իր ֆեյսբուքյան էջում տեղադրում է տվյալ ապրանքի նկարները։ Ըտրելով ձեզ դուր եկած տեսականին` կատարում եք գնումներ: Որևէ ապրանք վաճառելիս, տվյալ խանութն ինքն է որոշում գործարքը կատարել Facebook-ում, թե տեղափոխել սեփական վեբ կայք ու շարունակել այնտեղ:

Այս թարմացման վերաբերյալ ընթանում են տարատեսակ փորձարկումներ Facebook-ի կողմից:
Ինչ խոսք Facebook-ի ներկայիս ալգորիթմը ստիպում է մտածել մի շարք հարցերի մասին: Օրինակ վաճառքի դրված ապրանքները լինելու են նկարներով: Հիմա հարց է առաջանում յուրաքանչյուր հղման post reach-ը հաշվարկելու է սովորական նկարի բանաձևո՞վ, թե հատուկ հաշվարկման ձև է ունենալու: Սա հետաքրքիր է, քանի որ ինչպես գիտենք, ֆեյսբուքում նկարների և ենթադրենք տեսահոլովակի post reach-ը հաշվարկվում է տարբեր կերպ: Այս պարագայում ևս հարցական է, վաճառվող արտադրանքի նկարի post reach-ը հասարակ նկարինից տարբեր է հաշվարկելու՞, որպեսզի գովազդի համար ավելի շատ գումար ծախսեն ընկերությունները, թե՞ ոչ (փաստացի դրանք երկուսը տարբեր բաներ են, մեկը բիզնես, մյուսը՝ ժամանց)

Այստեղ մի կետ ևս բացակայում է հայտարարության մեջ: Ֆեյսբուքը վաճառքով զբաղվող ընկերությունների էջերը տարբերակող առանձին համակա՞րգ է ունենալու, թե՞ բոլոր ՖԲ փեյջերում պարզապես հայտնվելու է shopping բաժինը: Պատկերացնում եք՝ համատարած հայտնվելու դեպքում ինչ կկատարվի։ Կարծում եմ հիմարություն կլինի, եթե քաղաքացիական շարժման կամ հեղափոխական ընդիմադիր գործչի փեյջում հայտնվի shoping բաժինը:

Կարծում եմ վաճառքով զբաղվող ընկերության ՖԲ էջը «մինի-վիտրինա» դարձնելու ամենաօպտիմալ տարբերակը կազմակերպության website-ի միջոցով գրանցվելն է:
Չնայած այս ամենին, միևնույն է ֆեյսբուքը սրանով մեկ քայլ առաջ է անցնում «գործընկերներից»: Ենթադրում եմ որ instagram-ի պատասխանը շատ չի ուշանա:

Ռուբեն Խաչատրյան Facebook

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *