Անթույլատրելի է հավաքել ամբողջ Եվրոպայի և ԱՄՆ-ի լրատվական կայքերի բացասական հոդվածներն ու դա լսարանին ներկայացնել որպես տեռակտ Ռուսաստանի դեմ

11102661_839729799395734_9127992781955828205_n

Այսօր Սիրիայում տեղի ունեցած դեպքերից հետո, տեղեկատվական հարթակում հակամարտությունը մի փոքր սրվել է Ռուսաստանի և արևմուտքի միջև: Կան վերլուծություններ և լրատվական հոդվածներ որտեղ Ռուսաստանի քայլը ներկայացնում են ոչ թե ԻՊ-ի դեմ գործողություններ, այլ որպես կոնկրետ քայլեր ուղղված Սիրիայի ընդիմությանը: Անգամ գերմանական լրատվաաններից մեկը «Зеленые человечки для Асада» վերնագրով նյութ էր հրապարակել:
Սրան հակակշիռ ռուսական հեղինակավոր մի քանի կայքեր կատարել են բավականին հուզական վերլուծականներ, մոտավորապես «ռեժիմը խուճապի մեջ է» ֆորմատի, որտեղ արևմտյան ԶԼՄ-ների նմանատիպ մեկնաբանությունները ենթարկում են խիստ քննադատության և բավականին կոշտ որակումներ տալիս:
Կարծում եմ ինֆորմացիոն տեսանկյունից անթույլատրելի է հավաքել, ամբողջ Եվրոպայի և ԱՄՆ-ի լրատվական կայքերի բացասական հոդվածներն ու դա լսարանին ներկայացնել, որպես տեռակտ Ռուսաստանի դեմ:
Հիմա, եթե մենք նպատակադրված հավաքագրենք ամբողջ Աֆրիկա մայրցամաքում գործող լրատվականների հոդվածներն ու առանձնացնենք Գերմանիայի վերաբերյալ կատարված վատ մեկնաբանությունները, ապա մոտավորապես կստանանք պատկեր, որով կկարողանանք ընթերցողին ցույց տալ, որ աֆրիկացիները մեղմ ասած չեն սիրում գերմանացիներին:

Ռուբեն Խաչատրյան Facebook

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *