Twitter սոցիալական ցանցը հանել է 140 նշանների սահմանափակումը

10994154_817205174981530_4908626427748616584_n

Այո՜ Դորսի:

Այսօր թվիթերցիներն առավոտից ուրախանալու առիթ ունեին: Բանն այն է, որ Twitter սոցիալական ցանցը հանել է 140 նշանների սահմանափակումը: Սա դեռ վերաբերվում է direct massage-ներին:
Սահմանափակումը պահպանվում է միայն SMS-ների միջոցով ստացած և ուղղարկած նամակների համար:

Բացի բուն կայքից, նոր թարմացումը հասանելի էր բոլոր պլատորմներում` Android, iOS օպերացիոն համակարգերում, ինչպես նաև tweetDeck հավելվածում և այլն:

Անկեղծ ասած, Twitter-ի այս քայլն, ըստ իս հեռանկարային է, և կարծում եմ, որ թարմացումները կկրեն շարունակական բնույթ: Սոցկայքերի միջև առկա մրցակցությունը կարող է բերել նրան, որ որոշակի ժամանակ անց Twitter-ը հանի բոլոր սահմանափակումները, որոնք դրված են նաև թվիթելու վրա: Այսինքն Twitter-ը կարող է միկրոբլոգից վերածվել հսկա բլոգի:

Ռուբեն Խաչատրյան Facebook

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *