Յուրի Ջորկաեֆը և նրա եղբայրը՝ Դենի Ջորկաեֆը, Միշա Ազնավուրը և ուրիշներ կայցելեն Հայաստան

212415456

Սույն թվականի հոկտեմբերի 3-ին Երևանում առաջին անգամ տեղի է ունենալու վազքի միջազգային կիսամարաթոն՝ «Երևան ՌԱՆԱՐՄ 2015»-ը, որը կրելու է ամենամյա բնույթ՝ նպատակ ունենալով խթանել սպորտաձևի տարածմանը, քարոզել առողջ ապրելակերպ և զարգացնել սպորտային տուրիզմը Հայաստանում:

Վազքարշավների գրանցման գործընթացն արդեն մեկնարկել է, իսկ առաջին տարվա մասնակցությունը անվճար է:

Միջոցառումը, որը մեկնարկելու է Հանրապետության հրապարակում, ներառելու է 4 վազքարշավ.

• Կիսամարաթոն (21,097 կմ),
• Փոխանցումավազք (2 x 10,550 կմ),
• 5 կմ վազք,
• 2,5 կմ վազք 12–ից 15 տարեկան դպրոցականների համար:

Հայաստանի ատլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանի կոչին արդեն արձագանքել են ֆրանսիահայ լեգենդար ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆը և նրա եղբայրը՝ Դեսին քաղաքի փոխքաղաքապետ Դենիս Ջորկաեֆը, աշխարհահռչակ շանսոնյեի որդին՝ Միշա Ազնավուրը, Եվրոպական մի շարք ֆեդերացիաների նախագահներ և փոխնախագահներ, տասնյակ երկրների վազորդներ:

Միջոցառմանը մասնակից լինելու համար պետք է գրանցվել՝ այցելելով ՌԱՆԱՐՄ-ի պաշտոնական կայք (www.runarm.am): Բոլոր մասնակիցները կստանան մարզահագուստ և մեդալներ, իսկ հաղթողները՝ նաև դրամական պարգևներ:

Երևանյան կիսամարաթոնն անցկացվում է Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության, Երևանի քաղաքապետարանի, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի, Հայաստանի ատլետիկայի ֆեդերացիայի հովհանու ներքո:

ՌԱՆԱՐՄ-ի մարզային վազքի մրցույթները կմեկնարկեն 2016 թվականի մարտից, իսկ Երևանի Միջազգային մարաթոնը նախատեսվում է անցկացնել 2020 թվականին:
Մանրամասների և մասնակցության կարգի մասին կարող եք տեղեկանալ՝ հետևելով ՌԱՆԱՐՄ-ի պաշտոնական կայք էջին (www.runarm.am) և հետևյալ սոցիալական ցանցերին (Facebook, Twitter):

Հանդիպում ենք հոկտեմբերի 3–ին` ժամը 09:30 Հանրապետության հրապարակում՝ վազքի այս տոնի շրջանակում միասին վերապրելու հաճելի պահեր:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *