Աշխարհի հզորագույն պետությոններից երկուսը՝ Ռուսաստանը և Ֆրանսիան մեր պետության բարեկամն են

maxresdefault
Պետք է չափազանց զգացմունքային լինել կամ քաղաքականությունից հեռու, որպեսզի մտածել, որ Ռուսաստանը կարող է մի կողմ թողնել իր պետական շահերն ու աշխարհաքաղաքական նկրտումները և առաջնորդվել միմիայն Հայաստանի պետալան և ազգային շահերով: Ուղղակի, ստացվել է այնպես, որ հիմնական հարցերում դարեր շարունակ Հայաստանի և Ռուսաստանի , հայ և ռուս ժողովուրդների շահերն ու տեսլականը համընկնում են և դա է պատճառը, որ հայ-ռուսական բարեկամությունը մի քանի դարի պատմություն ունի և այդ ընթացքում գրեթե միշտ մենք եղել ենք կողք-կողքի՝ չդավաճանելով մեկս մյուսի շահերին, աջակցելով դժվարին պահին և, բնական է, որ ապրիլի 24ին մեր գլխավոր դաշնակցի ղեկավարը՝ Վլադիմիր Պուտինը, լինելու է Երևանում՝ Ծիծեռնակաբերդի բարձունքում, իր բարեկամ ժողովրդի կողքին: Մնացյան արդեն(Նառիշկինը կգնա Թուքիա, Մոսկվայում թույլ չեն տա խաղաղ ցույց Թուրքիայի դեսպանատան մոտ և այլն, և այլն…) քաղաքականություն է և մեծ քաղաքականություն: Ռուսաստանը մեր դաշնակիցն է, ով օգնել է ժամանակին թոթափել թուրքական և պարսկական լուծը , ով օգնում է այսօր թշնամական և պոտենցիալ թշնամական պետություններով շրջապատված Հայաստանին, ով հնարավորություն է տալիս միլիոնավոր հայերի ապրել իր տարածքում, ով բազմիցս ապացուցել է, որ կանգնած է ՀՀ կողքին: Ես հասկանում եմ, որ մեր հարաբերություններում եղել են և կան բացթողումներ և վրիպումներ, բայց դրանք մանրուքներ են և յուրաքանչյուրս պետք է հասկանանք, որ հայ-ռուսական հարաբերությունների մեջ սեպ խրելով՝ վտանգում ենք մեր պետության ապագան:
Հ.Գ. Ապրիլի 24-ին Երևանում է լինելու նաև մեր մյուս բարեկամ ժողովրդի առաջնորդ Ֆրանսուա Օլանդը: Ճակատագիրը մեզ և ֆրանսիացի ժողովրդին բարեկամ է դարձրել և դարեր շարունակ, ապրելով իրարից հեռու, մեր երկու ժողովուրդների միջև ձևավորվել է բարեկամական և գաղափարական հարաբերություններ: Ֆրանսիան Եվրոպայում մեր բարեկամն է, և ամենատարբեր հարցերում նա իրեն դրսևորում է իսկական բարեկամի նման և այս իմաստով նախագահ Օլանդի ներկայությունը Հայաստանում ևս պատահական չէ: Աշխարհի հզորագույն պետությոններից երկուսը՝ Ռուսաստանը և Ֆրանսիան մեր ժողովրդի և պետության դաշնակիցն ու բարեկամն են և ապրիլի 24ին դրա մասին ևս մեկ անգամ կիմանա ողջ աշխարհը:
Հ.Գ. Որքան ուզում եմ հասկանալ Վրաստանի իշխանությունների պահվածքը, միևնույն է, ինչ որ բան չեմ ընկալում…

Մենուա Հարությունյան, Facebook

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *