Ռուսաստանի զինված ուժերի Գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ վարչության պետ, գեներալ-գնդապետ Անդրեյ Կարտապոլովը հայտարարել է, որ Սիրիայում ռուսական ինքնաթիռները երկրորդ հզոր հարվածն են հասցրել Ռաքքա, Դեր Զոր, Հալեպ և Իդլիբ նահանգներում ԻՊ-ի դիրքերին:
«Նոյեմբերի 18-ին Ռուսաստանի ռազմատիեզերական ուժերի ինքնաթիռները երկրորդ զանգվածային հարվածն են հասցրել Սիրիայի տարածքում զինված խմբավորման դիրքերին»,- ԿարտապոլովI խոսքը մեջբերում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Այսպիսով՝ Տու-22Մ3 կործանիչների էսկադրիլիան Ռաքքա և Դեր Զոր նահանգներում հարված է հասցրել ԻՊ-ի վեց օբյեկտներին: Ոչնչացման թիրախներ են եղել զինամթերքի և զենքի պահեստներ, տեխնիկա, ահաբեկիչների պատրաստման ճամբարներ, ինչպես նաև պայթուցիկ նյութերի արտադրության գործարաններ:
«Տու-160 ռազմավարական հրթիռակիրները 12 թևավոր հրթիռ են արձակել Հալեպ և Իդլիբ նահանգներում ԻԼԻՊ-ի օբյեկտներին»,- հավելել է գեներալ-գնդապետը: