Ոչ ստրատեգիկ դիրքեր, մանավանդ Մարտակերտի ուղղությամբ, չի կարող լինել. Սամվել Բաբայան

samvel-babayan.-600x339

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ Սամվել Բաբայանը երկարատև բացակայությունից հետո վերադարձել է Հայաստան: «ՍիվիլՆեթի» հետ հարցազրույցում Բաբայանը բավական ուշագրավ հայտարարություններ է արել։

Անդրադառնալով ապրիլյան քառօրյա ռազմական գործողություններին՝ Բաբայանը նշել է, որ դա բլից կրիգ չէր, այլ դիվերսիոն գործողություն։ «Ես դա չեմ համարում պլանավորված օպերացիա։ Դա պլանավորել էին կորպուսի հրամանատար ռազվեդ խմբերը, փորձել դիվորսիոն գործողություն կատարել։ Թե մերոնք թուլացրել էին դիրքերը, թե անուշադրության հետևանք էր՝ չգիտեմ, դա Պաշտպանության նախարարությունը կարող է ասել, բայց փաստն այն է, որ կես ժամ-մի ժամվա մեջ այդ դիրքերը հանձնվել են։ Հետո փորձել են հետ վերադարձնել հարձակումներով, դրա համար էլ այդքան զոհեր եղան»,- մանրամասնել է ՊԲ նախկին հրամանատարը։

Հայկական կողմի կորցրած տարածքների ռազմավարական նշանակության վերաբերյալ Սամվել Բաբայանն ասել է. «Ես չգիտեմ՝ ով է մետրով չափել 800 է թե 1800։ բվայց կոնկրետ այդ դիրքերը Մարտակերտի ողղությամբ երկակի ռազմավարական կետեր էին՝ առաջինը. ապահովում էր գյուղերի բնակչությանը, այդ հողերը Ղարաբաղի բնական սահմաններին էին։ Երկրորդը՝ այդ տարածքից մեր բռան մեջ էր լինում ամբողջ հարթավայրային տարածքները։ Ոչ ստրատեգիկ դիրքեր, մանավանդ Մարտակերտի ուղղությամբ, չի կարող լինել։ Պետք է անիմաստ չկորցնել դիրքեր, որովհետև հակառակորդը 94 թվականից որդեգրել է պատժիչ գործողությունների ռազմավարությունը, փորձելու է միշտ ցավացնել մեզ։ Մեր մարդկային ռեսուրսը չի հերիքում դիմացի դիրքերը պահպանել։ Միշտ եղել է այդ խնդիրը։ Մենք չպետք է հակառակորդին թույլ տանք դիվերսիայի ախորժակ բացել։ վերջին երկու ամսում դիվերսիա չկա, որովհետև կամավորականները դիրքերում են, բաց տեղերը չկան, հակառակորդն էլ սսկվել է»,- մանրամասնել է Բաբայանը։

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *