Պետք էր գոնե 3 լրագրող սպանել

timthumbՕրեր առաջ հոդվածներիցս մեկում կանխատեսել էի, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի անսկզբունքայնության պատճառով ազատության մեջ հայտնված ուկրաինացի մարդասպան Նադեժդա Սավչենկոն հայրենիքում ամենայն հավանականությամբ կարժանանա որևէ պաշտոնի կամ էլ ազգային հերոսի կոչման: Առաջինը արդեն իսկ իրականություն դարձավ՝ Նադեժդա Սավչենկոն կլինի Ուկրաինայի Ռադայի Ազգային անվտանգության և պաշտպանության հարցերի հանձնաժողովի կազմում։ Այս մասին արդեն հայտարարել են Ուկրաինայի իշխանության ներկայացուցիչները և մայիսի 31-ին Սավչենկոյին արդեն սպասում են Ռադայում:

Փաստորեն, եվրոպական արժեհամակարգ և եվրոպական սկզբունքներ իբրև թե որդեգրած երկրում, պաշտոնի հասնելու համար պետք է ընդամենը կարողանալ 2 լրագրող սպանել, այսինքն՝ կարելի է ենթադրել, որ մի քանի հոգի ավել սպանելու դեպքում ավելի լուրջ պաշտոնների էլ կարելի է հավակնել…

Ի դեպ, հայաստանյան արևմտամետների շրջանում էլ քիչ քեն «ուկրաինապաշտները», ում համար Ուկրաինան հանդիսանում է «ճշտի էտալոն», և ովքեր շատ կցանկանային, որ Հայաստանն էլ բռներ նույն ուղին, երևի թե կցանկանային, որ Հայաստանում էլ 2 լրագրող սպանելով հնարավոր լիներ ԱԺ-ում պաշտոն զբաղեցնել…

Ինչ վերաբերում է ազգայի հերոսի կոչմանը, ապա այդ կոչմանը Սավչենկոյին դեռ չեն արժանացրել, բայց, կարծում եմ՝ ամեն ինչ դեռ առջևում է, դեռ կհասցնեն: Իսկ եթե, այնուամենայնիվ, այդ կոչումը չտան, ուրեմն ուկրաինական չափանիշներով ազգային հերոս դառնալու համար 2 լրագրող սպանելը քիչ է, միգուցե պետք էր գոնե 3-ին սպանել:

Կարեն Վարդանյան

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *