Բարի գալուստ Կովկասյան Հյուսիսային Կորեա

10940484_10153120283944273_2520406101196409827_n
Ադրբեջանում այսօր էլի մի ակտիվիստի դատապարտեցին, այս անգամ 6 տարով։ Անունը Մուրադ Ադիլով։ Մեղադրանքը՝ թմրանյութերի շրջանառություն։

Երկու օր առաջ հետաձգել են Խադիջա Իսմաիլովայի հայցը իր ձերբակալությունը անօրինական ճանաչելու համար։

Դրանից մեկ օր առաջ մեկ այլ ակտիվիստ՝ Էլվին Աբդուլաևին տեղափոխեցին մեկուսարան՝ դատարանին մեջքով կանգնելու համար։

Դրանից երկու օր առաջ Ազատություն Ռադիոյի Բաքվի գրասենյակի աշխատակիցներից լուր էր հրապարակվել, որ գրասենյակը վերջնականապես փակվում է ու տեղափոխվում է Պրահա։

Դրանից ևս երեք օր առաջ մեկ այլ քաղաքական ակտիվիստի ձերբակալեցին 6,5 տարվա՝ թմրանյութերի շրջանառության նույն տիպի մեղադրանքով։

Դրանից 8 օր առաջ ևս մեկի բռնել բանտարկել էին 25 օրով՝ ոչ մի բարեկամի տեղյակ չպահելով, 10 օր պահելուց հետո նոր հայտարարեցին, բայց իրավապաշտպանին նույնիսկ մոտը չթողեցին։։ Մի քանի օրից ազատ կարձակեն՝ լավ մշակված։

Դրանից 6 օր առաջ Ինթիգամ Ալիևին 7 տարով ազատազրկեցին։

Սա ոչ լիարժեք մեկ ամսվա իրադարձությունները, որոնք հասցրել եմ նկատեմ լրատվականներում։ Որքան գործ չի հայտնվել միջազգային լրատվականներում, չգիտեմ, բայց կարծում եմ քիչ չեն։ Շարունակե՞մ։

Բարի գալուստ Կովկասյան Հյուսիսային Կորեա։

Սեդրակ Մկրտչյան, Facebook

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *