Տխմար ու տհաս վարորդներ, ձեր տեղը կենդանաբանական այգում է՝ ճաղերի հետևում

10940484_10153120283944273_2520406101196409827_n
Բաղրամյանով բարձրանում եմ երկրորդ գծով, երրորդ գծով բարձրանումա մի տաքսի, գծով որից թույլատրվում է միայն շրջադարձ կատարել, ու ինձ հետ միասին ուղիղ անցնում է խաչմերուկը։ Գիտե՞ք ինչու։ Ժամը ուշ է, ոստիկան չկա, տեսախցիկները էտ ժամերին երևի չեն հսկում։ Կարելի է անել ինչ ուզես։
Կանգնած եմ Ֆուրմանով Գրիբոեդով խաչմերուկին կարմիր լույսի տակ։ Հետևից մոտենում է անհայտ ծագման Օպել, դուրս է գալիս հանդիպակած, անցնում է ինձ, կանգնում է անցումի վրա, կարմիրի ընթացքում դանդաղ գլորվում է առաջ։ Հենց միանում է կանաչ լույսը շարունակում է ճանապարհը։ Գիտե՞ք ինչու։ Քանի որ տեսախցիկ էտ խաչմերուկում չկա, ոստիկան մոտակայքում չի երևում։ Կարելի է խախտել։
Չէ, չի կարելի, այ Օպելի տխմար վարորդ, այ տաքսու տհաս վարորդ, ձեր տեղը կենդանաբանական այգում է՝ ճաղերի հետևում, եթե մեքենայով փողոց դուրս գալուց մտածում եք, որ կարելի է քշել ինչպես մտքովդ անցնի, եթե կողքը չկա ոստիկան, եթե չի լինի պատիժ։ Նման մտածելակեպով մարդկանց պետք է զրկել վարելու իրավունքից ընդհանրապես, իսկ եթե փաստաթղթերի ոչնչացումից հետո նորից նստեն ղեկին, ճաղերի հետևը նետեն, որ խելքները գլուխները հավաքեն ու հասկանան, որ Երևանի փողոցները վաղուց արդեն սել քշելու ուղեղ ունեցողների համար չեն նախատեսված, որ օրենքը ստեղծված է նրա համար, որ բոլորը, ովքեր գտնվում են փողոցում՝ թե վարորդ, թե հետիոտն, տեղաշարժվեն ապահով, այլ ոչ նրա համար, որ քեզ պատժեն։ Քեզ պետք է պատժեն, եթե ուղեղդ նման է սայլի՝ տափակ, ծուռ ու մուռ ակերով։ Իսկ եթե նույնիսկ պատիժը չի նմանեցնի ուղեղդ հոմոսապիենսի ուղեղին, ապա պետք է զրկվես վարելու իրավունքից, դուրս գաս արտերը ու սելդ քշես, այլ ոչ Երևանում գիշերներով տաքսի։

Սեդրակ Մկրտչյան Facebook

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *