ՀՀ գյուղատնտեսության նախարարն աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆ

foto-minister

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Ամերիկայի ՄիացյալՆահանգներ

Ինչպես տեղեկացնում են ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժնից՝ ա
յցի շրջանակում ՀՀ գյուղատնտեսության նախարարը հանդիպումներ կունենա ԱՄՆ Գյուղդեպարտամենտի (USDA) ղեկավարության, ԱՄՆմիջազգային զարգացման գործակալության (USAID) ներկայացուցիչների և ոլորտի այլ պատասխանատուների հետ:

 Հանդիպումների ընթացքում կքննարկվեն գյուղատնտեսության բնագավառում Հայաստանում իրականացվող համատեղ ծրագրերը և ամերիկացիգործընկերների հետ հետագա համագործակցության ընդլայնման հնարավոր ուղիները: Քննարկվելիք հիմնական թեմաները կլինեն բրուցելյոզի ազգայինծրագրի մշակման նախապատրաստական աշխատանքները, գյուղատնտեսական կենդանիների պատվաստումների, ինչպես նաև կենդանիներիհամարակալման ու հաշվառման ծրագրերի մշակումը, կենդանիների հետագծելիության համակարգերի մշակումն ու ներդրումը, Հայաստանումվերապատրաստման դասընթացների կազմակերպումը, խորհրդատվական համակարգի հզորացումը:

 Այցի ընթացքում ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ներկայացուցիչների հետ կքննարկվեն ձկնաբուծության բնագավառումջրախնայողական համակարգերի ներդրման, գյուղական տարածքներում արժեշղթաների և կոոպերատիվների զարգացման և այլ ծրագրեր:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *