Ամենաազդեցիկ գործիչներից մեկն է՝ անկախ ոլորտից

timthumb

Երեկ աչքովս ընկավ Ահարոն Ադիբեկյանի ասուլիսը, որտեղ «սոցիոլոգը» ասում է, թե այսօր քաղաքական դաշտի 85 տոկոսը վերահսկում են ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն, իսկ Ծառուկյանն էլ դեռ մնում է ամենաազդեցիկ քաղաքական գործիչներից մեկը:

Բոլորիս էլ հայտնի է, որ Ադիբեկյանի բերանով խոսում են իշխանությունները, ու չնայած Գագիկ Ծառուկյանի՝ քաղաքականությունից դուրս լինելու հանգամանքին, իշխանություններն ասում են, թե նա քաղաքականության մեջ շարունակում է մնալ ամենաազդեցիկ գործիչներից մեկը: Այն, որ Գագիկ Ծառուկյանն ազդեցիկ է յուրաքանչյուր ոլորտում՝ անկախ այնտեղ իր լինել–չլինելու հանգամանքից, փաստ է։ Լավագույն օրինակը կտեսնենք Parliamentmonitoring.am կայքում. պատգամավորների էջերի այցելությունների թվով Ծառուկյանի էջն առաջին տեղում է՝ 7899 այցելությամբ, չնայած որ Ծառուկյանն ամենաշատ բացակայող ԱԺ պատգամավորներից է:

Պետք է ուղղակի արձանագրել, որ Գագիկ Ծառուկյանի գործունեության լավագույն գնահատականը տալիս է հենց ժողովուրդը, հասարակությունը, և այս ամենը դրա վառ ապացույցն է։

Սերոբ Ղանդիլյան Facebook

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *