Պետք է հասկանալ իրական քայլերի ու գործերի արժեքը

gagik-tsarukyan_4-1

Մարդիկ կան (անուններ էլ չտամ), որ աջ ու ձախ թույն են շնչում կլոր տարին, աջ ու ձախ բոլորին փնովում, նույնիսկ նախատոնական օրերին չեն ուզում մի փոքր հանդարտվել, ավելի դրական բաների մասին գրել:
Հիմա էլ տարին են ամփոփում ու հիշում են միայն վատը՝ չմոռանալով էլի ոմանց հետևից վայրահաչել: Համարյա 1 տարի առաջվա դեպքերը նրանց դեռ հանգիստ չեն տալիս, ու մինչև հիմա նրանք դարդ են անում, թե ինչի ժամանակին Գագիկ Ծառուկյանը հետ կանգնեց իշխանափոխության իր ծրագրից ու արդյունքում արյունահեղություն չեղավ:

Հասկանում եմ, ոմանց համար «լավ կլիներ», որ ամեն կողմից մի քանի տասնյակ մարդ սպանվեր, որովհետև դա նրանց հաց ու ջուրն է:
Բայց չեղավ նրանց ուզածը, ինչն էլ հանգիստ չի տալիս ու մի տարի անց հիշում են այն, ինչի մասին ինքը Ծառուկյանը վաղուց չի էլ հիշեցնում: Ասում են, թե գաղափարական հիմք չուներ, դրա համար թողեց քաղաքականությունը: Բա պայքարի և իրական հաղթանակի գաղափարը, որի շուրջ բազմահազար ՀՀ քաղաքացիներ էին համախմբվել, դա ինչի չեք գրում, բա պարոն Ծառուկյանի կատարած հստակ քայլերը ժողովրդի կյանքում իրական բարեփոխումներ մտցնելու ուղղությամբ, դա ինչի չեք գրում:

Փնովելով ռեյտինգ հավաքելն ու պատվերներ կպցնելը միշտ էլ կա. եթե փորձեք սեփական քրտինքով ձեր հացը վաստակել, իրոք կսկսեք հասկանալ իրական քայլերի ու գործերի արժեքը:

Սերոբ Ղանդիլյան Facebook

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *