Պաշտպանության նախարարի ասածը առնվազն ավելի վստահելի պետք է համարել

timthumbՕրերս ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի «մտքի փայլատակումն» ամայի տարածքների և դրանք մոռանալու մասին, թեև շատ էր արժանացել քննադատությունների, սակայն ի վերջո իր պատասխանը ստացավ նաև ավելի բարձր մակարդակով. Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ինչպես մենք չենք մոռացել մեր կորցրած բոլոր պատմական հողերի մասին, այնպես էլ չենք մոռանալու նշված տարածքների մասին, և որ այդ տարածքները ՊԲ ստորաբաժանումների վերահսկողության տակ են և դրանց հարցը կներառվի բանակցային գործընթացում: Սա, կարծում եմ, սպառիչ պատասխան էր Վահրամ Բաղդասարյանի հայտարարությանը, բայց առավել կարևոր եմ համարում Սեյրան Օհանյանի հնչեցրած այն հորդորը, որ «թող ամեն մեկն իր գործով զբաղվի»:

Սա կարծում եմ, շատ կարևոր մեսիջ է, որը վերաբերում է բոլորին՝ թե՛ Վահրամ Բաղդասարյանի ու մյուս պատգամավորներին, ովքեր անհիմն դատողություններ են անում մի թեմայի շուրջ, որին միգուցե չեն տիրապետում, թե՛ արկածախնդիր Ժիրայր Սէֆիլյանին, ով հայտարարություն է անում, թե իբրև ինքը կարող է այդ տարածքները հետ բերել… Տարածքները շատ հնարավոր է, որ հետ բերվեն, սակայն իմ համոզմամբ՝ դա կանի մեր բանակը, ոչ թե այս օրերին քաղաքական դիվիդենտներ հավաքելու փորձեր անող տարբեր անձինք:

Փաստորեն, Սեյրան Օհանյանը ևս մեկ անգամ շատ պարզ ձևով հաստատեց, որ առանձին անձանց և թեկուզ պատգամավորների փոխարեն պարզապես պետք է վստահել մեր երկրի բանակին ու բանակի հրամանատարությանը: Ի դեպ, եթե նկատել եք, նախարարը միշտ էլ իր կշռադատված խոսքով կարողանում է ցույց տալ իրերի ճիշտ դասավորությունը և ամեն ինչ իր տեղը դնել: Նույն հաջողությամբ նախարար Օհանյանն օրեր առաջ արձագանքել էր գեներալ Մանվել Գրիգորյանի հասցեին շրջանառվող՝ չճշտված ու վստահություն չներշնչող լուրերի մասին՝ կարճ ու կոնկրետ ասելով, որ գեներալն այսօր մեծ առաքելություն է իրականացնում: Կարծում եմ՝ Պաշտպանության նախարարի ասածն առնվազն ավելի հիմնավոր ու վստահելի պետք է համարել, քան տարբեր պատգամավորների, պաշտոնյաների, գործիչների մտքի թռիչքներն ու անհայտ ծագման ասեկոսեները:

Կարեն Վարդանյան

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *