Նոր առաջարկ Shock.am-ից. այսուհետ պարտվողներ չեն լինելու

timthumb

2016թ. ապրիլի 2-ին տեղի է ունեցել «ՇՈԿ» ՍՊԸ-ի՝ իր բնույթով եզակի նախագծի՝ Shock.am կայքի շնորհանդեսը: Shock.am ամբողջ աշխարհում շատ հայտնի առցանց աճուրդներ կազմակերպող և անցկացնող հարթակ է, որը ՀՀ-ում առաջին անգամ է ներկայացվում: Կայքի միջոցով հնարավոր է ձեռք բերել ապրանքներ՝ շուկայականից անհավանական ցածր, շոկային գնով՝ մինչև 99% զեղչով, ինչի համար անհրաժեշտ է ընդամենը գրանցվել կայքում և մասնակցել աճուրդներին: Նախագծի ընթացքի և հետագա գործունեության մասին ԼՈՒՐԵՐ.com-ը զրուցեց նախագծի ղեկավար Արամ Խաչատրյանի հետ։

— Արամ, կներկայացնե՞ք Shok.am-ի ստեղծման պատմությունը։

— Մենք Հայաստանում գործում ենք արդեն 6 ամիս, որից գրեթե 2 ամիսը՝ ակտիվ կերպով։ Մինչ այդ տեխնիկական աշխատանքներով էինք զբաղված, ուսումնասիրում էինք շուկան։ Դրանք ավարտելուց հետո սկսեցինք ակտիվ աշխատանքները։ Ֆեյսբուք սոցիալական ցանցում ունենք 16.773 հետևորդ, 15.714 գրանցված օգտատեր, 1000-ից ավել ապրանքատեսակ, 5000-ից ավել հաղթողներ։ Ներկայումս աշխատում ենք գովազդային հոլովակի շուրջ, որը շուտով պատրաստ կլինի։

— Կայքի աշխատանքներն ի՞նչ փուլում են։

— Աճուրդի մասնակիցների թիվը ռեկորդային կերպով աճում է։ Աշխատում ենք նոր ակցիաների վրա։ Մասնավորապես՝ այն մասնակիցներին, ովքեր կատարել են որոշակի թվով քայլեր, սակայն հաջողության չեն հասել, հնարավորություն է տրվելու գնել տվյալ ապրանքը: Ուղղակի այդ ապրանքի շուկայական արժեքից կհանվի աճուրդի ընթացքում կատարված քայլերի վրա ծախսված գումարը։ Այսինքն՝ պարտվողներ չեն լինելու։ Բոլորը հնարավորություն են ունենալու գնել ապրանքը, իսկ աճուրդի հաղթողը հնարավորություն ունի գնել ապրանքը շոկային՝ ընդհուպ մինչև 99% զեղչով։ Բոլոր ապրանքները ձեռք են բերվում խանութներից, նոր են’ նոր փաթեթավորմամբ։

— Ի՞նչ տեսլական կա ապագայի համար։

— Աշխատելու ենք անպայման մեր հաճախորդների վստահությունը ամրապնդելու ուղղությամբ։ Դրա համար մենք պարբերաբար հրապարակում ենք մեր հաղթող օգտատերերի լուսանկարները, բայց քանի որ Հայաստանում ենք ապրում, դա անելը մի քիչ դժվար է, քանի որ ոչ բոլորն են համաձայնվում լուսանկարվել։ Մեծ մասը չի ցանկանում դա անել։ Անգամ լուսանկարվելը մենք որոշել ենք խրախուսել՝ նվիրելով մինչև 100 բիդ, այսինքն’ հարյուր քայլ կատարելու իրավունք։ Պետք է ասեմ, որ աճուրդը հնարավորություն է տալիս թե´ վաճառողին, թե´ գնորդին մաքսիմալ շահավետ տարբերակով ապրանք ձեռք բերել։ Սկզբնական տարբերակը դա է։ Իմ կողմից նշված նոր ակցիան կիրառվելու է այն ապրանքների դեպքում, որոնք կունենան 50 հազար դրամից բարձր արժեք։ Իսկ ավելի էժան ապրանքների դեպքում ամեն ինչ ավելի հեշտ է, քանի որ օգտատերերը հիմնականում կենտրոնացված են թանկ ապրանքների վրա։ Մեր մասնակիցներն ունեն ապրանքների ընտրության լայն հնարավորություն’ 1000 դրամից մինչև 700.000 դրամ արժողությամբ։ Մասնակցեք և շահեք, հակառակ պարագայում’ կշահեն ուրիշները:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *