Այսօր հայացք նետելով ՀՀ ՊՆ Ագարակում տեղակայված այս զորամասի անցած ճանապարհին, պետք է նշեմ, որ հպարտանալու առիթ ունեմ (լուսանկարներ)

11245396_998429913530858_2144761735_n-225x300

22 տարի առաջ այս օրը Հայաստանում կազմավորվեց 4 բանակային կորպուսի՝ Գարեգին Նժդեհի անվան առանձին մոտոհրաձգային գունդը: Այսօր ՀՀ ՊՆ Ագարակում տեղակայված այս գունդը համարվում է մարտական հենակետեր ունեցող գունդ և գտնվում է մշտական մարտական պատրաստականության ուսուցման ամենօրյա գործունեության մեջ: Գնդի հիմնական խնդիրն է պաշտպանել՝ անառիկ ու անվտանգ պահել երկրի հարավ-արևելյան սահմանը և կատարել վերադաս հրամանատարության կողմից տրված մարտական առաջադրանքները:
Իզուր չէ, որ մեծն Նժդեհի «Մեռնել, բայց չպարտվել, չտեսնել հայրենիքը պարտված, չտեսնել պարտության ամոթանքը», այս խոսքերն են փակցված Հայստանի հարավային սահմանը անառիկ պահող ՀՀ ՊՆ N զարամասում։
Գունդը ստեղծվել է 1993 թ. սեպտեմբերի 2-ին։ Զորամասի առաջին հրամանատարն է եղել մարտական խաչի 2-րդ աստիճանի շքանշանակիր գնդապետ Ղևոնդ Հովհաննիսյանը։ Գունդը կազմավորման պահից մասնակցել է մի շարք մարտական գործողությունների։ Պատերազմական մարտեր է մղել ոչ միայն Հայաստանի, այլև ԼՂՀ՝ Հորադիզի, Ֆիզուլիի և Աղդամի ուղություններով։
ՀՀ սահմանների պաշտպանության ժամանակ հայրենիքին իրենց կյանքն են նվիրաբերել գնդի 18 զինծառայողներ, իսկ վիրավորների թիվը գերազանցել է 80-ը։
Ու այսօր հայացք նետելով զորամասի անցած ճանապարհին, պետք է նշեմ, որ հպարտանալու առիթ ունեմ։
Փառք հայոց հաղթանակած բանակին

Սիրակ Օհանյան Facebook

11951908_1072182292822286_7918662240181627887_n

11986367_1072182296155619_601676274011581266_n

11988636_1072182266155622_7786215143564377670_n

11219218_1072182262822289_3084101003326690786_n

11223951_1072182269488955_9094451365749854751_n

11986409_1072182256155623_3445907008002485264_n

11986915_1072182236155625_293858364506215253_n

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *