Տոնդ շնորահավո՛ր, իմ ՄԱՅՐԱՔԱՂԱՔ….

11952907_1069410523099463_2167841400475148958_o

1949 թվականի գարնանը Արաքս գետի ձախ ափին կառուցվեց առաջին փայտյա տնակը, որից հետո սկսվեց կոմբինատին կից ավանի կառուցումը: Տասնամյակներ անց ավանը դարձավ մի հրաշալի քաղաք, որի անունն է ԱԳԱՐԱԿ: Քաղաք, որտեղ ես ծնվել ու մեծացել եմ, կրթվել ու դաստիարակվել եմ, սիրվել ու սիրել եմ: Լեռների ստորոտում իմ սահմանամերձ քաղաքս այսօր 66 տարեկան է, այո՛ երիտասարդ է, բայց «մտածում է մեծահասակի նման»: Այսօր Ագարակը դասվում է այն քաղաքների շարքում, որոնք մեծ նշանակություն ունեն իրենց երկրի համար, քաղաքս այսօր կայուն զարգացող մեր անկախ պետության այն քաղաքներից է, որը վստահությամբ է նայում ապագային։ Շատերն են հիացել իմ քաղաքով: Ագարակցիներիս համար շատ կարևոր է, և հասնելու ենք նրան, որ ագարակցին, նաև մեր քաղաքի հյուրերը, իրենց ջերմ ու հարազատ զգան Ագարակում, ինչպես իրենց սեփական տանը, իսկ քաղաքը շրջապատի նրանց ժամանակակից, հարմարավետ, հոգատար միջավայրով։ Տոնդ շոնրահավո՛ր, իմ ՄԱՅՐԱՔԱՂԱՔ….

Սիրակ Օհանյան Facebook

11891524_1064511336922715_6694952589372127886_o

11254337_1097444453629403_8904822905088224102_n

12122593_1097444540296061_402350579225456542_n

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *