Կայազորային հոսպիտալը հնարավոր լրտեսների դիտակետում

spy,0

Խոսքը վերաբերվում է Վանաձորի կայազորային հոսպիտալին։ Վանաձորում զորամասեր շատ կան։ Դեռևս խորհրդային տարիներից այդ զորամասերը շրջապատված են սաղարթախիտ ու բարձր ծառերով՝ թշնամու հետախուզության օդալուսանկարահանմանը խոչընդոտելու ինչպես նաև հետքրքրասեր աչքերից թաքցնելու նպատակով։ Վանաձորի կայազորային հոսպիտալի տարածքում ևս տնկված են նման ծառեր, սակայն այս զինմասի տեղադրությունը ներկա պահին կարծում եմ վտանգավոր գոտում է գտնվում։ Բանն այն է, որ անմիջապես հոսպիտալի հարևանությամբ (մոտ 25 մետր) գտնվում է ՀՀ մաքսային ծառայության Գուգարքի տարածքային մաքսատունը։ Եվ ամեն շաբաթ 2-3, անգամ անմիջապես հոստպիտալը շրջապատող բետոնե ընդամենը 2 մետր բարձրությամբ պարսպի տակ, կայանում են թուրքական ու վրացական, ուկրաինական ու բուլղարական և այլ երկրների բեռնատարներ՝ իրենց բեռները մաքսազերծելու համար։ Այդ բեռնատարների վարորդները գիշերում են մեքենաների մեջ։ Իսկ թե ինչքան շատ ադրբեջանցի թուրքեր են բնակվում Վրաստանում ու Թուրքիայում՝ նորություն չէ (պարտադիր էլ չէ, որ լրտեսը թուրք լինի)։ Բեռնատարների վարորդական խցիկներից երևում է հոսպիտալի բակը, անցուդարձը, մուտք ու ելքը….։ Ավելորդ է նշել, որ հնարավոր լրտեսն առանց կասկած հարուցելու կարող է հետևել մի ամբողջ բանակային կորպուսի կայազորային հոսպիտալի առօրյային։ Ավելորդ է խոսել նաև դրա վտանգավորության աստիճանի վերաբերյալ։

Խնդրում եմ ՊՆ համապատասխան կառույցներին ի գիտություն ընդունել տվյալ փաստը և միջոցներ ձեռք առնել կամ Գուգարքի տարածքային մաքսատունն այլ տարածք տեղափոխելու, կամ գոնե հոսպիտալի պարսպի բարձրությունն ավելացնելու ուղղությամբ։

Գագիկ Ռշտունի

Ձեզ կարող է դուր գալ նաև

1 Պատասխան

  1. Արմեն:

    Ադրբեջանին ամենաշատ զենք տվող երկիրը Ռուսաստաննա, Հայաստանի բանակի դեմ էտ գործողությունը նա անվանումա ՛՛բիզնես՛՛, թե Հայաստանում ինչքան կգբ-ի գործակալներ լրտեսներ կան գաղտնիք չի դրանք Հայաստանը ճորտի կարգավիճակում են դրել Ռուսաստանից, եթե նման արժեքավոր տեղեկությունա պարունակում հենց դրանք էլ կհայտնեն բիզնես կանեն

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *