Գագիկ Ծառուկյանը իր ողջ գործնեության ընթացքում բազմիցս ապացուցել է, որ այս «միթե-ները» առավել արժեքավոր են քան հազարավոր մեդալներ

timthumb

Օրեր առաջ հանրային հարթակում ՛՛սպիտակ ագռավ՛՛-ի համբավ վայելող Սաթիկ Սեյրանյանը, ով վերջին շրջանում կարծես թե առավել դյուրագրգիռ է դարձել, իրեն պատկանող 168.am կայքով մի զավեշտալի հոդված էր հրապարակել: Փորսուղի հոգեբանությամբ գոյատևող լրագրողին համապատսխան, Սաթիկը ելույթում հնչած մտքերից մեկը վերափոխել, իրեն հարմար տարբերակով էր մատուցել հանրությանը, ինչ անգամ դպրոցական աշակերտը կհասկանար, որ իրականում եղելությունը այլ է: Ինչևէ հոդվածում կա ևս մեկ միտք, որը ևս վերաբերվում է Գագիկ Ծառուկյանին, այն է Գագիկ Ծառուկյանին շնորհված «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» մեդալը: Սաթիկը ինքնաբավարարման բարդույթով տառապող տիկնոջ նման, դրսևորելով յուրահատուկ նախանձ, փորձել է մեդալի շնորհումը այլ շղարշի ներքո ներկայացնել: Սակայն շտապենք հիասթափեցնել տիկնոջը.
Ինչպես միշտ իր ելույթներում Գագիկ Ծառուկյանն է նշել, այն գործնեությունը, որը ծավալվում է նրա կողմից հանրային հարթակում դա արվում է անձնվիրաբար, առանց ինչ-որ ակնկալիքի, լավագույն պարգևը դա ժողովրդի սերն ու հարգանք է, որը Գագիկ Ծառուկյանը վայելում է տարիներ շարունակ:
Միթե հազար մեդալ չարժե այն ուսանողի մոր երախտագիտական խոսքերը, ով ծանր սոցիալակն պայմաններում գտնվելով, մի բանկից մյուսը վազելով չէր կարողանում վճարել իր երեխայի ուսման վարձը և իր հույսը կապելով միայն Գագիկ Ծառուկյանի հետ արժանացավ ուշադրության և վերաբերմունքի:
Միթե հազար մեդալ չարժե այն առևռտրականի շնորհակալական խոսքերը, ովքեր վարկերի տակ ՛՛ճռալով՛՛ պայմաններ չունեին իրենց գործնեությունը շարունակել առևտրի ոլորտում՝ օրվա հացի խնդիր լուծելու նպատակով և իրենց խնդրի լուծումը կապելով միայն Գագիկ Ծառուկյանի հետ դիմեցին նրան, իսկ արդյունքը սպասեցնել չտվեց և 1000-ից ավել առևտրականներ ՛՛Առինջ Մոլ՛՛ առևտրի կենտրոնում անվճար տաղավարներ ստացան:
Միթե հազար մեդալ չարժե այն խաղողագործի երախտագիտական խոսքերը, ովքեր ծանր կացության մեջ էին հայտնվել և չէին կարողանում իրենց մթերքը մթերել և կրկին կարիքավորին ձեռք մեկնեց Գագիկ Ծառուկյանը, ում հրահանգով աննախադեպ բարձր՝ 150 դրամով մթերվեց ավելի քան 45 000 տոննա խաղող:
Միթե հազար մեդալ չարժե ՛՛ՓՄՁ՛՛ ներկայացուցիչների շնորհակալական խոսքերը, որոնք իշնորհիվ Գագիկ Ծառուկյանի եվրոպական գործարարների հետ ունեցած ընկերական կապերի, հնարավորություն ընձեռնեց, որպեսզի ՛՛ՓՄՁ՛՛ ներկայացուցիչները հանդիպեն եվրոպական խոշորագույն ընկերության հիմնադրի հետ և հուսանք շուտով ՛՛ՓՄՁ՛՛ ներկայացուցիչները իրենց արտադրանքը կներկայացնեն նաև եվրոպական շուկայում:
Գագիկ Ծառուկյանը իր ողջ գործնեության ընթացքում բազմիցս ապացուցել է, որ այս ՛՛միթե-ները՛՛ առավել արժեքավոր են քան հազարավոր մեդալներ:
Միթե-ների շարքը կարելի է երկար թվել, ուղղակի սա թող պատգամ հնչի Սաթիկի մտածելակերպով անձանց համար, ովքեր պետք է հասկանան որ արժանապատիվ կենսակերպ վարելու համար մեդալները չեն որ պետք են, այլ հանրության գնահատականն է կարևոր, հանրության երախտիքի խոսքերն են արժեքավոր, հանրության սերն ու հարգանքն է, որ չես գնի երբեք:

Սրբուհի Քալանթարյան Facebook

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *