Անորոշությունը շարժման թիվ մեկ թշնամին է, այլ մեղավորներ մի փնտրեք

11253994_353570838181755_4871122614107168060_n

Հունիս 27-ից հետո, երբ Սերժ Սարգսյանը հայտնի խորհրդակցության ժամանակ ըստ էության արձագանքեց Բաղրամյան պողոտայից առաջադրված պահանջին /չանդրադառնանք` ետ նահանջե՞ց, թե՞ խորամանկեց, ամբողջությա՞մբ, թե՞ մասամաբ բավարարեց պահանջը, սա այլ խոսակցության նյութ է/, վիճակ փոխվեց: Շարժումը ճգնաժամի մեջ հայտնվեց ոչ թե հաջորդ օրը ոստիկանության սպառնալիքներից, այլ նոր իրավիճակին ադապտանալ չկարողանալուց: Նրանք ովքեր գնացին Ազատության հրապարակ, եւ նրանք, ովքեր մնացին Բաղրամյան պողոտայում, տակավին չեն կարողացել վերաշադարդրել նոր ռազմավարարությունը, ինչն այսօր էլ տեսանելի է: Անվերջ քննարկումներ` «հետագա պայքարը պետք է լինի քաղաքակա՞ն, թե՞ քաղաքացիական, կուսակցություններն այնտեղ անելիք ունե՞ն, թե՞ ոչ, պողոտա բերել արեւմտամետ օրակա՞րգ, թե թողնել ոչ.. ոչ, օրակարգը,» եւ այսպես շարունակ: Սրանք կարեւոր հարցեր են, որոնց սպառիչ պատասխանները տրված չեն: Բայց ավելի վատ է, որ ռազմավարության, օրակարգի վերասահմանն առնչվող հարցերից ավելի շատ քննարկվում են պողոտա գնալու դրեսկոդի, դրոշակների հարցերը: Իսկ ժամանակի մեջ երկար անորոշությունը շարժման թիվ մեկ թշնամին է` թե Բաղրամյան պողոտայում, թե Ազատության հրապարակում: Այլ մեղավորներ մի փնտրեք: Ոչ ԶԼՄ-ներն են մեղավոր անհավասարակշիռ լուսաբանմամբ կամ անտեսումով, ոչ էլ այնտեղ տեղի ունեցող տարատեսակ միջադեպերը: Անորոշությունը փարատված չէ: Իսկ մարդիկ չեն սիրում գնալ անորոշության հետեւից:

Ստյոպա Սաֆարյան Facebook

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *