Քննչական խմբի ղեկավարը չարաշահել է լիազորությունները և պաշտոնեական անփութություն կատարել

timthumb

ՀՀ գլխավոր դատախազության հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի զեկուցագրի հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ 2005 թվականին չպարզված անձանց կողմից Հրանտ Մ.-ին առանձին դաժանությամբ, շահադիտական դրդումներով, այլ հանցանքի կատարումը թաքցնելու նպատակով սպանելու դեպքի առթիվ Լոռու մարզի դատախազությունում հարուցված քրեական գործով կազ մված քննչական խմբի ղեկավարը չի կատարել մի շարք անհրաժեշտ քննչական գործողություններ:

Ինչպես տեղեկացնում են ՀՔԾ լրատվական ծառայությունից, մասնավորապես, քննչական խմբի ղեկավարը չի պարզել կատարված սպանությանն այլ անձանց մասնակցությունը, չի կատարել լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի նախաքննություն, ժամանակին չի իրականացրել անհրաժեշտ քննչական ու դատավարական գործողություններ:

Պաշտոնեական անփութություն կատարելու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ և 315-րդ հոդվածների 1-ին մասերի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *