Ընդդիմության նոնսենսը…

10406367_1375394672785560_2651674946268580978_n

Քաղաքականությունն անընդհատ պայքարի թատերաբեմ է: Այստեղ, շատ հաճախ մրցակցության ու «գոյամարտի» ժամանակ, ուժերի անհամաչափությունից մի մասը հայտնվում են խաղից դուրս վիճակում, մյուս մասը` կորցնում առաջինը լինելու բոլոր հնարավորությունները: Քաղաքականության մեջ ուժերը չափելու հիմնական «մրցահարթակը» թերևս հանդիսանում են ընտրությունները. Հիմնականում, կառույցները դրա միջոցով են կարողանում կշեռքի նժարները թեքել իրենց կողմը:

Հայաստանում պատկերը վերջին շրջանում մի փոքր այլ է: Կարծես քաղաքական ուժերը մեզ մոտ կամ այդքան էլ չեն կարևորում ընտրությունների գաղափարը, կամ էլ` միայն նախագահականն ու խորհրդարանակը:
Տևական ժամանակ է ինչ ընդիմադիր քաղաքական ուժերը չեն մասնակցում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին` ամեն անգամ առաջ քաշելով տարբեր հիմնավորումներ: Ահա այս տարի ևս ոչինչ չի փոխվել ոչ իշխանական բևեռի գործունեությունում:

Ինչպես գիտենք հունիսի 7-ին Հանրապետության 20 քաղաքներում ու գյուղերում անցկացվելու են համայնքապետի ընտրություններ: Այս մասով, ընդիմության համեմատաբար ազդեցիկ ուժեր, արդեն իսկ հասցրել են հայտարարել իրենց կուսակցությունների ինքնաբացարկի մասին: Մասնավորապես ԲՀԿ-ից, ՀԱԿ-ից և Ժառանգություն կուսակցությունից արդեն հայտարարել են, որ չեն մասնակցելու ՏԻՄ ընտրություններին և չեն աջակցելու որևէ թեկնածուի:

ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը Azatutyun.am-ի հետ զրույցում ասել է, որ կուսակցությունը համայնքապետերի ընտրություններում չի ունենալու թեկնածուներ:
Բավականին հետաքրքիր էր ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի մեկնաբանությունն այս հարցի շուրջ: Վերջինս, անգամ անիմաստ է համարում որևէ ռեսուրս վատնել տեղական ընտրությունների վրա: Զուրաբյանը նաև ասել է, թե իրենք մասնակցել են տեղական ընտրություններին, երբ իշխանափոխության հույս կար:

Իր հերթին Ժառանգության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը նշել է, որ ընտրություններում իշխանական ռեսուրսների օգտագործման ու կեղծարարության պայմաններում ընդդիմությունն ի վիճակի չէ պայքարի մեջ մտնել:

Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների կարևորությունը ես չէ, որ պետք է բացատրեմ իրենց բավականին լուրջ կառույցների ղեկավարներ համարող գործիչներին, սակայն կարձանագրեմ մի կարևոր փաստ` ՏԻՄ ընտրությունները կուսակցությունների համար ուժաչափ է, և եթե վերոնշյալ կառույցները վստահ են որ պարտվելու են այս ընտրություններում, ապա ինչպես կարող են հետագայում ավելի մեծ «ախորժակներ» ունենալ:
Սա թերևս ամենավառ ապացույցն է այն բանի, որ նրանք ուղղակի լուսանցքից դուրս հայտնված, անժամանակ քաղաքական դեկրետի մեկնած կառույցներ են:

Իհարկե, պարտադիր չէ, որ բոլոր կառույցները ամեն անգամ պարտադիր մասնակցեն ՏԻՄ ընտրություններին կամ սատարեն այս կամ այն թեկնածուին: Լինում է այնպես, որ իքս քաղաքական ուժը չի մասնակցում մի տեղական ընտրությանը փոխարենը` մասնակցում մյուսին, բայց եթե քաղաքական դաշտի ընդիմադիր սեկտորը չի մասնակցում ընտրություններին զանգվածային ձևով, ապա դա նշանակում է , որ նրանք պարզապես, որպես քաղաքական ուժեր հեռանկարներ չունեն:

Հ.Գ Տեղին եմ համարում մեջբերել Վոլտերի խոսքերից մեկը.
Ապրողներին հարկավոր է վերաբերվել բարյացակամ, իսկ մեռածների մասին պետք է ասել միայն ճշմարտությունը:

Տիգրանուհի Դավթյան, Facebook

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *