Տարբերություն չեմ տեսնում Քեսաբը հայաթափող «մեղմ ընդդիմություն» կոչվող Ալ-Նուսրայի և ԻԼԻՊ-ի միջև. ինչքան շատ սատկեն, այդքան ամբողջ աշխարհին օգուտ

Տիգրան-Քոչարյան

Հունիս 15, 2014
Սիրիայի կառավարական ուժերը հունիսի 14-ին ազատագրել են հայաբնակ Քեսաբ քաղաքը, որն «ալ-Նուսրա ճակատ» իսլամիստական խմբավորման վերահսկողության տակ էր 2014-ի մարտի 20-ից։
Հիշեցնենք, որ մեծամասամբ հայերով բնակեցված Քեսաբ քաղաք ներխուժած «ալ-Նուսրա ճակատ» իսլամիստական խմբավորման զինյալները Սիրիա էին ներթափանցել Թուրքիայի տարածքից։ Զոհերից խուսափելու համար Քեսաբի հայ բնակչությունն ամբողջությամբ տարհանվել էր՝ ապաստան գտնելով Լաթաքիա նավահանգստային քաղաքում։

Քեսաբի հայկական եկեղեցին ու հայերի տները, սակայն, ենթարկվել են կողոպուտի ու ավերածությունների։
…………………………………………………………………………………………………………….

Սա անցյալ տարի էր, երբ բոլորս ասում էինք ‪#‎saveKesab‬ պահանջում էինք արդարություն և հայաբնակ գյուղի բնակիչների ճակատագրով էինք անհանգստացած:

Հիմա Սիրիայում , բացի ԻԼԻՊ-ից , Ալ-Նուսրային են ռմբակոծում, ու աշխարհի «առաջադեմ մարդկությունը» խիստ անհանգստացած է դրանով` պահանջելով ռմբակոծել միայն Իսլամական Պետությանը և ձեռք չտալ սրանց:

Ես, որպես հայ մարդ, թքած ունեմ, սրանք ընդդիմություն են թե արմատական ընդդիմություն են, ինչքան մրթներին ուտեն Ալ-Նուսրայա թե ԻԼԻՊ ա , այդքան լավ. տեղահանված Քեսաբը ու ավիրված Հալեպը դրան վկա:

Ու իրոք տարբերություն չեմ տեսնում Քեսաբը հայաթափող «մեղմ ընդդիմություն» կոչվող և թուրքերի կողմից աջակցվող Ալ-Նուսրայի կամ Դեր Զորի եկեղեցին տրաքացնող ԻԼԻՊ-ի միջև: Ինչքան շատ սատկեն, այդքան ամբողջ աշխարհին օգուտ ա :

Եվ առաջին հերթին մեզ, հայերիս համար :

Տիգրան Քոչարյան Facebook

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *